18:25 06.12.2017
Ավստրալիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամը լիագումար նիստի ընթացքում ամուսնության առաջարկություն է արել իր նույնասեռական զույգին, հայտնում է MIGnews-ը:
Աղբյուրը հայտնում է, որ առաջարկությունը պատգամավորն արել է 9 տարի շարունակվող հարաբերություններից հետո: Առաջարկությունը նա արել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագծի ներկայացուցիչների Կանաչ Կոնտինտում պալատում իր կողմից ներկայացվող զեկույցի ավարտից վայրկյաններ անց:
«Մեր հարաբերությունները հաստատվում են մատանիներով, որոնք մենք կրում ենք մեր ձախ ձեռքին: Դրանք այն հարցերի պատասխաններն են, որոնք մենք հաճախ չենք կարողանում ուղղել: Նշանակում է, որ մնում է միայն մի բան անել … Ռայան Պատրիկ, դու կամուսնանա՞ս ինձ հետ»,- ամբիոնից հրապարակավ ասել է 37-ամյա Ուիլսոնը, ինչին էլ դրական պատասխան է ստացել սրահում գտնվող իր զուգընկերոջ կողմից:
Ավելի ուշ Ավստրալիայի ներկայացուցիչների պալատը հայյտարարել է, որ Ուիլսոնն առաջին պատգամավորն է, որ ամուսնության առաջարկություն է անում լիագումար նիստի ընթացքում:
Ավելի վաղ նույնասեռական ամուսնություններին կողմ էր քվեարկել Ավստրալիայի բնակչության 62%-ը, իսկ նախորդ շաբաթ այդ օրենքն ընդունվել է այդ երկրի Սենատի կողմից: Հաղորդվում է, որ Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատը պատրաստվում է ընդունել այս օրինագիծը մինչև դեկտեմբերի վերջ:
13:22 10.05.2025
Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. ՊեսկովՌուսաստանին նոր պատժամիջոցներով վախեցնելը ժամանակի վատնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը ընտելացել է պատժամիջոցներին և արդեն հասկանում է, թե ինչպես է նվազագույնի հասցնելու նորերի հետևանքները։ «Այս պատժամիջոցներով մեզ վախեցնելը ժամանակի վատնում է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։ ...
13:12 10.05.2025
Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովՌուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...
13:00 10.05.2025
Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...
12:56 10.05.2025
Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: […] ...
12:40 10.05.2025
Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...