18:04 27.11.2019
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը Հատուկ քննչական ծառայությունում բացատրություն են տվել: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել՝ խնդրելով դիմել Հատուկ քննչական ծառայությանը: Էդմոն Մարուքյանը ևս նշել է, որ ինքը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրության: Հարցին՝ մինչև երբ են իրենք կապի մեջ եղել Անահիտ Ֆարմանյանի հետ, Մարուքյանը պատասխանել է.
«Մենք կապի մեջ չենք եղել, իմացել ենք, որ նա մասնակցում է քննչական բոլոր գործողություններին մինչև այն պահը, երբ ՀՔԾ-ն մեզ գրավոր տեղեկացրել է, որ նա խուսափում է քննությունից»:
Հարցին, թե դրանից հետո իրենք անձամբ միջոցներ ձեռնարկե՞լ են Ֆարմանյանի հետ կապ հաստատելու համար, Մարուքյանը դրական պատասխան է տվել.
«Այո՛, եղբորն ենք հանդիպել, ասել ենք, որ եթե քույրը չներկայանա, նրան կկալանավորեն, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի, և բացի դրանից՝ կարծում է, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում և՛ ինքը, և՛ իր քույրը, և՛ իրենց ընտանիքը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
09:20 13.08.2025
Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը09:06 13.08.2025
ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համարՊՍԺ-ն հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Լյուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Ուիլյամ Պաչո։ Կիսապաշտպաններ. Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Իբրահիմ Մբայե։ Հարձակվողներ. Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։ ՊՍԺ […] ...
09:00 13.08.2025
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիներըԿահիրե ժամանած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը օգոստոսի 13-ին եգիպտացի միջնորդների հետ կքննարկի Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները։ Այս մասին ասվում է շարժման առաջնորդներից մեկի՝ Թահեր ալ-Նունուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Այս բանակցությունները կկենտրոնանան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու, մարդասիրական օգնության մուտքն ապահովելու և մեր ժողովրդի տառապանքներին վերջ դնելու ուղիների, ինչպես նաև բոլոր […] ...
08:50 13.08.2025
Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել էԿանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է, և ավելի շատ օգնություն է ժամանում դրանք մարելու համար։ «Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհները արագորեն աճում են: Այսօր լրացուցիչ օգնություն է ժամանում տեղական ծառայությունների համար», -գրել է նա սոցիալական ցանցերում։ Երեքշաբթի օրը CBC-ն՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական անտառային […] ...
08:40 13.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:35 13.08.2025
CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալՄարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր […] ...
08:30 13.08.2025
Բրազիլիայում գործարանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվելԵրեքշաբթի օրը Բրազիլիայի Կուատրո Բարաս քաղաքում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է Պարանայի նահանգապետ Ռատինյո Ժունիորը։ «Ես խորապես ցավում եմ Կուատրո Բարասում տեղի ունեցած պայթյունի ինը զոհերի համար։ Նրանք տղամարդիկ և կանայք էին, որոնց ճակատագրերը կապված էին Պարանայի հետ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր ընտանիքներին և ընկերներին։ Սա […] ...