19:59 27.11.2019
Արդեն հայտնի է՝ բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Բարգավաճման ինդեքս վարկանիշում (The Legatum Prosperity Index) Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային տարածքի բոլոր պետություններից՝ բացառությամբ Բալթյան պետությունների և Վրաստանի: Իսկ որո՞նք են լավ ու վատ իմաստով հատուկ առանձնացված երկրները զեկույցում.
Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում Վրաստանն իր դիրքերն առավել բարելավված երկիրն է: 2009 թվականից ի վեր այդ երկիրն իր դիրքերը բարելավել է 11 աստիճանով: Դա հիմնականում տնտեսության ամրապնդման, ահաբեկչական և բռնության հետևանքով հանցագործությունների կրճատման արդյունք է:
80-րդ տեղը զբաղեցրած Էկվադորի բարգավաճման ինդեքսը ամենամեծն է Լատինական Ամերիկայի կամ Կարիբյան որևէ այլ երկրի համեմատությամբ: Բարգավաճման հիմքում ապահովության և անվտանգության մակարդակի բարձրացումն է վերջին 10 տարվա ընթացքում՝ 40 աստիճանով: Նպաստող հանգամանք է եղել նաև այն իրողությունը, որ սպանությունների ցուցանիշը կրճատվել է երկու երրորդով:
Տոգոն երկրորդն է աշխարհի՝ զարգացում ապրած երկրների շարքում: Այդ երկրում վերջին տասնամյակում զգալիորեն բարելավվել են կենսապայմանները: Խոսքը 17 աստիճանով բարելավման մասին է: Հիմքում սննդամթերքի պակաս ունեցող մարդկանց թվի կրճատումն է:
Բարգավաճման ինդեքս վարկանիշում 157-րդ տեղը զբաղեցրած Սիրիան 2009 թվականից գրանցել է ամենամեծ անկումը՝ բոլոր երկրների մակարդակում: Դա հիմնականում պայմանավորված է անվտանգության և սոցիալական կապիտալի ապահովության պայմանների վատթարացմամբ: Այն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ամենաթույլը՝ թույլերի մեջ:
Հարավային Սուդանը 2019 թվականին բարգավաճման ինդեքսի ամենացածր ցուցանիշն ունեցողն է: Բարգավաճումը ցածր է թե՛ ապահովության ու անվտանգության, թե՛ առողջապահության ու կրթության ոլորտներում:
Բարգավաճման ինդեքսում 71-րդ հորիզոնականը զբաղեցրած Սաուդյան Արաբիան ունեցել է ամենաբարձր աճը Արաբական պետությունների լիգայում՝ տասը տարվա ընթացքում բարձրանալով 14 աստիճանով: Նկատվել է ներգաղթյալների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ավելի մեծ հանդուրժողականություն: Չնայած այս բարելավմանը՝ անհատական ազատության հարցում Սաուդյան Արաբիան դեռ 10-րդ հորիզոնականում է:
Բարգավաճման վարկանիշում 124-րդ տեղը զբաղեցրած Մյանման ունեցել է ամենամեծ աճը նախորդող տասը տարվա ընթացքում: Դա պայմանավորված է տնտեսության հզորացմամբ ու անձնական ազատությունների բարելավմամբ: Ամեն դեպքում, ռազմական որոշակի խմբերի դեմ գործողությունները զանգվածային միգրացիայի են հանգեցնում:
Բարգավաճման ինդեքսը գլխավորող երկրների ցանկը 2019 թվականին գլխավորում է Դանիան: Վերջին 10 տարվա ընթացքում այն լավագույն պայմաններն է ունեցել բոլոր չափանիշներով: Դանիան լավագույնն է նաև կենսապայմանների առումով:
09:25 13.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը09:20 13.08.2025
Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 07:00-21:00-ն կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա,Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:06 13.08.2025
ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համարՊՍԺ-ն հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Լյուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Ուիլյամ Պաչո։ Կիսապաշտպաններ. Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Իբրահիմ Մբայե։ Հարձակվողներ. Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։ ՊՍԺ […] ...
09:00 13.08.2025
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիներըԿահիրե ժամանած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը օգոստոսի 13-ին եգիպտացի միջնորդների հետ կքննարկի Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները։ Այս մասին ասվում է շարժման առաջնորդներից մեկի՝ Թահեր ալ-Նունուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Այս բանակցությունները կկենտրոնանան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու, մարդասիրական օգնության մուտքն ապահովելու և մեր ժողովրդի տառապանքներին վերջ դնելու ուղիների, ինչպես նաև բոլոր […] ...
08:50 13.08.2025
Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել էԿանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է, և ավելի շատ օգնություն է ժամանում դրանք մարելու համար։ «Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհները արագորեն աճում են: Այսօր լրացուցիչ օգնություն է ժամանում տեղական ծառայությունների համար», -գրել է նա սոցիալական ցանցերում։ Երեքշաբթի օրը CBC-ն՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական անտառային […] ...
08:40 13.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:35 13.08.2025
CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալՄարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր […] ...