20:21 27.11.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ կատարած այցի շրջանակում այսօր մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին:
Ողջունելով գործընկեր երկրների արդարադատության նախարարներին՝ Ռուստամ Բադասյանը կարևորել է Խորհրդի հերթական հանդիպումը և անդրադարձել օրենքի գերակայությանը, հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ու կոռուպցիային և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի:
Խոսելով Հայաստանում բնակչությանը մատուցվող պետական ծառայությունների մեխանիզմների կատարելագործումից՝ նախարարը կարևորել է Կառավարության կողմից այդ ծառայությունները մասնավոր հատվածին և համայնքներին պատվիրակելու նախաձեռնությունը, որը միտված է մենաշնորհի և կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, ինչպես նաև այդ ծառայությունները քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն: Այդ համատեքստում արդարադատության նախարարը կարևորել է նաև Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոն ստեղծելու միջոցառումը և այդ հարցում էլեկտրոնային գործիքների ներդրումը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից գերակա ուղղություն հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ թեև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, այդուհանդերձ, այս պայքարում Հայաստանի ջանքերը շարունակական ու համակարգված են լինելու. պայքարն իրականացվելու է ինչպես ռազմավարական միջոցառումների, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման միջոցով:
Նիստի ընթացքում նախարար Բադասյանը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում անդրադարձել է նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև Հայաստանի՝ անդամ պետություններին ուղղված առաջարկին՝ ստեղծելու միասնական էլեկտրոնային ցանց՝ կարճ ժամկետում քաղաքացիական գրանցման ոլորտում տեղեկություն փոխանակելու վերաբերյալ:
09:20 13.08.2025
Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը09:20 13.08.2025
Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 07:00-21:00-ն կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա,Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:06 13.08.2025
ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համարՊՍԺ-ն հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Լյուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Ուիլյամ Պաչո։ Կիսապաշտպաններ. Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Իբրահիմ Մբայե։ Հարձակվողներ. Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։ ՊՍԺ […] ...
09:00 13.08.2025
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիներըԿահիրե ժամանած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը օգոստոսի 13-ին եգիպտացի միջնորդների հետ կքննարկի Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները։ Այս մասին ասվում է շարժման առաջնորդներից մեկի՝ Թահեր ալ-Նունուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Այս բանակցությունները կկենտրոնանան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու, մարդասիրական օգնության մուտքն ապահովելու և մեր ժողովրդի տառապանքներին վերջ դնելու ուղիների, ինչպես նաև բոլոր […] ...
08:50 13.08.2025
Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել էԿանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է, և ավելի շատ օգնություն է ժամանում դրանք մարելու համար։ «Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհները արագորեն աճում են: Այսօր լրացուցիչ օգնություն է ժամանում տեղական ծառայությունների համար», -գրել է նա սոցիալական ցանցերում։ Երեքշաբթի օրը CBC-ն՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական անտառային […] ...
08:40 13.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:35 13.08.2025
CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալՄարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր […] ...