08:31 28.11.2019
«Սպառողները կկարողանան ընտրել էլեկտրական էներգիայի իրենց նախընտրած մատակարարին։ Այժմ քննարկման փուլում են համապատասխան որոշումների նախագծերը, որոնցով նախատեսվում է հստակեցնել մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները:
Որոշումներից մեկը Հայաստանի էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելուն է վերաբերում, մյուսը՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելուն և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թ. մայիսի 31-ի համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելուն: Նախագծերը մշակել են նշված հանձնաժողովն ու «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն:
Հաշվի առնելով այն, որ, ըստ նախագծերը մշակող հիշյալ երկու կառույցների, էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների տարանջատմամբ էլեկտրական էներգիայի նոր մատակարարների շուկա մուտք գործելու հնարավորություններ կան, անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մանրածախ շուկայում էլէներգիայի առևտրային հարաբերությունները: Այլ կերպ, դրանք՝ այդ առևտրային հարաբերություններն առանձնացվեցին կարգավորման տեխնիկական ասպեկտներից։ Այդ նպատակով մշակվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոններն ու համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը։
Ինչ են ենթադրում էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները: Նախ՝ այստեղ խոսվում է մանրածախ շուկայի սկզբունքների մասին: Ըստ այդմ, օրինակ, սպառողը կարող է ոչ միայն ընտրել իր մատակարարին, այլև փոփոխել նրան: Սպառողը կարող է մատակարարին փոփոխել տարեկան ոչ ավելի, քան 4 անգամ: Եվ չի թույլատրվում սպառողից պահանջել ինչ-որ վճարներ, հատուցումներ, փաստաթղթեր կամ ինչ-որ այլ պարտավորություններ, եթե դրանք պայմանագրով սահմանված չեն»,-գրում է թերթը:
09:50 13.08.2025
Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...
09:40 13.08.2025
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարիԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։ Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն […] ...
09:35 13.08.2025
Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերըԱմերիկյան լրատվամիջոցները նշել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրերը։ Տեղական Anchorage Daily News հրատարակության տվյալներով՝ հնարավոր է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպեն Անքորիջի Թեդ Սթիվենսի անվան միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, կա հնարավորություն, որ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի վայր ընտրեն ԱՄՆ զինված ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան։ Միաժամանակ, Ալյասկայի […] ...
09:30 13.08.2025
Քեյնը պատմել է, թե ինչպես է Մեսսին մերժել իր խնդրանքըՄյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնը խոսել է մրցակիցների հետ մարզաշապիկներով փոխանակվելու ավանդույթի մասին։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք սիրում է մարզաշապիկներով փոխանակվել։ «Եթե ինչ-որ մեկը խնդրի ինձ փոխանակվել, ես անպայման կփոխանակեմ։ Իմ կարիերայի ընթացքում ես խնդրել եմ փոխանակվել մարզաշապիկներով միայն մի քանի խաղացողների հետ։ Ես խնդրել եմ Ուեյն Ռունիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ […] ...
09:25 13.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված […] ...
09:20 13.08.2025
Կդադարեցվի ՀՀ մի քանի գյուղերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 07:00-21:00-ն կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա,Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...