20:56 29.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում հակադոպինգային ծառայության և սպորտային բժշկության հանրապետական կենտրոնի պետ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ կիրառվող դոպինգ քաղաքականությանը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը քայլեր է անում համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին համապատասխանելու համար:
Դրանից բացի՝ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձավ «Մել» ֆիլմին և Մելինե Դալուզյանի հետ կապված դոպինգ սկանդալին.
«2012-ի օլիմպիական խաղերի ժամանակ էր, երբ Մելինե Դալուզյանը և մի շարք այլ մարզիկներ հայտնվել էին դոպինգային սկանդալում: Ես ուզւոմ եմ նշել, որ դոպինգ օգտագործելն անազնիվ բան է, սակայն եթե մարդը մեկ անգամ սայթաքել է դա լրիվ այլ բան է, իսկ եթե այդ ամենը կատարվում է պարբերաբար, դա արդեն այլ նշանակություն ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
14:57 14.08.2025
Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբԳործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և […] ...
14:50 14.08.2025
Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
14:42 14.08.2025
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերըՀայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։ «Ֆերենցվարոշ» — «Քարաբաղ» «Ցրվենա Զվեզդա» — «Պաֆոս» «Բոդե-Գլիմտ» — «Շտուրմ» «Սելթիկ» — «Կայրաթ» «Բազել» — «Կոպենհագեն» «Ֆեներբահչե» — «Բենֆիկա» «Ռեյնջերս» — «Բրյուգե» Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 19–20-ին, պատասխան հանդիպումները` 26–27-ին։ ...
14:29 14.08.2025
Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեմանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, կքննարկվեն նաև այլ հարցեր, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Ինչ վերաբերում է գագաթնաժողովի օրակարգին, ապա, հավանաբար, բոլորի համար ակնհայտ է, որ կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ […] ...
14:11 14.08.2025
Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվենԳործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...
14:06 14.08.2025
Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...