Էդպես որ գնա, կհասնենք մեր ուզածին. սահմանապահ Մովսեսում վերջին շրջանում խաղաղ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Էդպես որ գնա, կհասնենք մեր ուզածին. սահմանապահ Մովսեսում վերջին շրջանում խաղաղ է

23:48 29.11.2019

SHANTNEWS-ի թղթակիցը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է Մովսես գյուղ:

«Այստեղ ապրում են զարմանալի ուժեղ, ամուր կամքով մարդիկ: Նրանց հետ շփումից մի պահ մոռանում ես, որ մինչև հակառակորդի գյուղն ընկած տարածքը հաշվվում է ընդամենը մետրերով, որ անզեն աչքով կարող ես նշմարել նրանց դիրքերը: Մոռանալ, որ հակառակորդի տեսադաշտում ես:

Այստեղ խաղաղություն կոչվածն ավելի փխրուն  հասկացություն է: Գյուղացիները զրուցում պարտադիր շեշտում են՝ ոչ թե սահմանամերձ է իրենց գյուղը, այլ` սահմանապահ: Այստեղ երազանքը միայն աշխարհում խաղաղության հաստատումն է: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր օր գյուղացիները ստիպված են եղել կրակոցներ լսել, «պայքարել» իրենց օրվա գոյության համար` նրանք կարողացել են պահպանել գյուղացուն հատուկ մաքրությունը, միամտությունն ու մարդասիրությունը:

Գյուղը պատերազմ է տեսել, ու հետքերը դեռ թարմ են: Բացի տեղացիների դառը հիշողություններից՝ այդ մասին են պատմում նաև մինչ օրս չվերանորոգված բնակելի շենքերի կիսավեր տանիքները, բեկորների հետքերը, որոնք թարմացան մի քանի ամիս առաջ: Նաև շատ համեստ են, ասում են՝ եղածով գոհ ենք, կարողանում ենք հարգել մարդուն:

Ամիսներով կրակոցներ չեն լսել, ավելի հանգիստ են այդ առիթով: Ասում են՝ որ էսպես գնա, իրենզ ուզածով կլինի, ասում եմ՝ որն է նրանց ուզածը, ասում են՝ խաղաղությունը:  Գյուղի պապիկները հավաքվում են ամեն առավոտ գլխավոր փողոցի երկայնքով, զրուցում են թե՛ քաղաքականությունից, թե՛ հակառակորդ հարևանից, պատերազմ ու խաղաղությունից»,- իր տպավորություններով է կիսվել Գոհար Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

14:57 14.08.2025

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և […] ...

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

14:50 14.08.2025

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

14:42 14.08.2025

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։ «Ֆերենցվարոշ» — «Քարաբաղ» «Ցրվենա Զվեզդա» — «Պաֆոս» «Բոդե-Գլիմտ» — «Շտուրմ» «Սելթիկ» — «Կայրաթ» «Բազել» — «Կոպենհագեն» «Ֆեներբահչե» — «Բենֆիկա» «Ռեյնջերս» — «Բրյուգե» Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 19–20-ին, պատասխան հանդիպումները` 26–27-ին։ ...

Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեման

14:29 14.08.2025

Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, կքննարկվեն նաև այլ հարցեր, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Ինչ վերաբերում է գագաթնաժողովի օրակարգին, ապա, հավանաբար, բոլորի համար ակնհայտ է, որ կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ […] ...

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

14:11 14.08.2025

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

14:06 14.08.2025

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...

BACK_TO_TOP