Միացյալ Նահանգները կարող է օգնել սիրիահայերին. ամերիկացի կոնգրեսական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Միացյալ Նահանգները կարող է օգնել սիրիահայերին. ամերիկացի կոնգրեսական

12:38 07.12.2017

Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը.

«Կարծում եմ, մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթեւան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը նույնպես կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»:

Կոնգրեսականի խոսքով՝ Հայաստանը, որը վերջին տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ է ընդունել Մերձավոր Արեւելքից, նույնպես կարող է ակնկալել օգնություն՝ փախստականներին աջակցելու հարցում.

«Ես կոչ եմ անում Հայաստանի ներկայացուցիչներին կապվել ինձ հետ: Ուրախ եմ աշխատել նրանց հետ այս հարցում»:

Կոնգրեսական Բիլիրակիսը, ով մասնակցում է Վաշինգտոնում այս օրերին անցնող կրոնական ազատության համաժողովին, ընդգծում է, որ Միացյալ Նահանգները պետք է հետեւողականորեն պաշտպանի քրիստոնյաների շահերն աշխարհով մեկ, որտեղ էլ դրանք ոտնահարվեն.

«Մենք բազմաթիվ պետությունների տնտեսական աջակցություն ենք հատկացնում: Սակայն, կարող ենք դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որտեղ քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են, որտեղ չկա կրոնի ազատություն»:

Այդ կապակցությամբ կոնգրեսականը կրկին անգամ ընդգծել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման կարեւորությունը Կոնգրեսի մակարդակով: Հիշեցնենք, որ Թուրքիան, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պնդում է, թե փոխարենը տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտով պայմանավորված զարգվածային սպանություններ:

Հակառակ կարծիքն ունեն ԱՄՆ-ի 50 նահանգներից 48-ը եւ Եվրոպայի երկրների մեծ մասը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է նաեւ 1981-ին՝ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը: 1975-ին, 1984-ին եւ 1996-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:

Այսօր Գաս Բիլիրակիսի կարծիքով, կրկին ժամանակն է բարձրացնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցը: Կոնգրեսականն ընդգծում է, որ պատրաստվում է քննարկել այդ հարցը իր՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականներիհետ։ Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մեծամասնություն է կազմում Կոնգրեսի երկու պալատներում.

«Կարծում եմ, բանաձեւը կարող է ընդունվել: Մենք այն կքննարկենք մեր առաջնորդների հետ: Այն սկզբում պետք է արտաքին հարաբերությունների հանձնաժողով մտնի, որտեղ ընդունվելուց հետո, մենք Հայոց ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատի մեծ օրակարգ կմտցնենք: Այս հարցը պետք է մեկընդմիշտ ընդունել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

14:11 14.08.2025

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

14:06 14.08.2025

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...

ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին

13:49 14.08.2025

ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին

Օգոստոսի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանա

13:40 14.08.2025

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանա

Երևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի […] ...

Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ Խաչանով

13:33 14.08.2025

Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ Խաչանով

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին։ «Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Բայց պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը: Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած […] ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը

13:27 14.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ղեկավարների հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ Այս հանդիպումը, ինչպես բոլորդ գիտեք, տեղի կունենա Ալյասկայում՝ Անքորիջում, և մասնավորապես կօգտագործվի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայի տարածքներից մեկը»,-ասել է Ուշակովը։ ...

BACK_TO_TOP