19:45 03.12.2019
Առատ ձյան պատճառով Աշոցք-Ամասիա ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են մեքենաների և ծանրաքաշ բեռնատարների համար: Երեկոյան ձնախառն բուքը ճանապարհներին մերկասառույց է ստեղծել: Ճանապարհները սպասարկող ընկերության բրիգադները գիշերը ևս կատարել են ձյան շերտի մաքրման ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ, բայց Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը մերկասառույցի պատճառով բեռնատարները հաղթահարել չեն կարողացել: Միջպետական ճանապարհին մոտ երկու կիլոմետրանոց խցանում էր առաջացել։Վրացական ու թուրքական մոտ 30 բեռնատարներ արդեն երկու օր է՝ կայանած են մնում Անի թաղամասի վերջնամասում։ Ձյան տեղումների պատճառով դեպի Բավրայի անցակետ շարժվել չեն համարձակվում: Մերկասառույցը թույլ չի տալիս ոլորապտույտ հատվածներով մոտ 40 տոննա կշռող բեռնատարներով բարձրանալ:
«Երեկ գիշերվանից այստեղ ենք, բուք էր, տեսանելիություն չկար, սպասում ենք արևը դուրս գա, որ ճանապարհի մերկասառույցը հալչի: Առավոտյան այստեղ կանգնած մեքենաներն ավելի շատ էին, կամաց-կամաց սկսեցին առաջ շարժվել, մենք սպասում ենք դեռ»,- ասում է վրացի վարորդներից մեկը:
Վարորդները գիշերել են մեքենաներում: Ցույց են տալիս վարորդական խցիկի հետնամասը, որում գտնվում է փոքրիկ ննջարանը: Խոստովանում են՝ տարվա մեջ ավելի շատ շարժական ննջարանում են քնում, քան իրենց տանը։
«Այստեղ եմ քնում, հատուկ ննջարանային մահճակալ է` ներքնակով, ծածկոցով, արդեն երկու օր է` ճանապարհներին եմ, մեքենայի մեջ գիշերելը սովորական է դարձել ինձ համար, համ էլ ասեմ՝ շատ տաք է»,- բեռնատարի մեջ եղած ննջարանը ցույց տալով` ասում է վարորդ Դավիթ Սինելաձեն:
Բայց Գյումրիից ճանապարհ ընկած վարորդներն էլ տեղ չէին հասել: Մշտական կապի մեջ են միմյանց հետ: Այդ բեռնատարներն էլ գնացել ու արգելափակվել էին Ցողամարգից Ղոչի աղբյուր կոչվող հատվածում: Նրանց շարասյանը հանդիպեցինք։ Ճանապարհի այդ հատվածում մառախուղ էր, տեսանելիություն գրեթե չկար:
Մոտ 150 բեռնատարների պատճառով երկու կիլոմետր ձգվող խցանում էր առաջացել, ինչը խանգարել էր նաև մարդատար մեքենաների շարժին: Դեպի Գյումրիի ավտոմաքսակետ ուղևորվող կցորդիչներին օգնության էին հասել ճանապարհը սպասարկող ընկերության տրակտորները:
«Որին քաշում ենք, որին հանում ենք, որին բոթում ենք, որ ճանապարհը բացվի: Հատված-հատված է խցանումը, հիմնականում էս Ղոչի աղբյուրի մոտակայքում է, քանի որ վերևում փչացած մեքենաներ կային, դրանց պատճառով խցանումներ առաջացան, թե չէ ճանապարհը բաց է, մշակված»,- ասում է վարորդներին օգնության եկած Աշոցքի ճանշին ընկերության աշխղեկ Վարդան Մովսիսյանը:
Սպասարկող ընկերության բրիգադները գիշերը ևս մաքրման աշխատանքները դադարեցրել են: Շարունակում էին աղ ու ավազ լցնել, բայց խցանումներից խուսափել անհնար է, շատ մեքենաների վարորդներ անպատրաստ դուրս են եկել ձմեռային ճանապարհներ:
«Եղանակը անբարենպաստ է, քամու պայմաններում ինչքան ուզում ես աղ կուտակես, մեկ է, 16-20 աստիճան ցրտի պայմաններում աղը չի գործում: Նոր-նոր մի քիչ տաքացել է, արդեն սկսել է աղը աշխատել»,- նշում է Վարդան Մովսիսյանը։
Սպասարկող ընկերությունը մարդատար մեքենաների երթևեկությունն ապահովելու համար նաև շրջանցիկ ճանապարհ էր բացել, վարորդներին փորձում էին ուղղորդել այդ կողմ։ Աշխատանքներն ավելի արագ կազմակերպելու համար, մեկ ժամ չանցած, շինընկերության բրիգադին միացավ հավելյալ տեխնիկա: Արդյունքում՝ Ղոչի աղբյուր կոչվող վտանգավոր ոլորանում խցանումները հնարավոր եղավ բացել, և վերականգնել միջպետական ճանապարհի երթևեկությունը:
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...
19:54 14.05.2025
Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբումԲրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...