23:36 07.12.2019
Անգլիական Մեծ Մանչեսթեր նահանգի Դաքինֆիլդ քաղաքի առողջ պատանին կտրուկ թեքել է գլուխը, ինչի պատճառով կաթված է ստացել: Ըստ The Mirror-ի՝ դեպքից մի քանի օր անց մահացել է:
17-ամյա Բեն Լիթլվուդը չի բողոքել առողջությունից, չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել: Ապրիլի 3-ին նա վերադարձել է քոլեջից և մնացել է տանը՝ փոքրիկ քրոջ մասին հոգալու համար, իսկ նրա մայրը՝ Վիկի Բրոկլհարսթը, գնացել է աշխատանքի: Ավելի ուշ նա տեսել է իր որդուց բաց թողնված զանգը և զանգահարել նրան, բայց տղան չի վերցրել հեռախոսը:
Կինը զգացել է, որ ինչ-որ բան է պատահել, դուրս է եկել աշխատավայրից և գնացել տուն: Նա տեսել է, որ իր որդին պառկած է խոհանոցի հատակին: Նրա կողքին ընկած է եղել շան կերամանը: Կինը մտածել է, թե Լիթլվուդը սայթաքել է՝ դիպչելով կերամանին, ընկել և հարվածել գլուխը:
Դեռահասին տարել են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները ՄՌՏ են կատարել: Հիվանդի երիտասարդ տարիքի պատճառով բժիշկները չորս օր չեն կարողացել հասկանալ, որ նա կաթված է ստացել: Ըստ երևույթին՝ Լիտվուդը կտրուկ շրջել է գլուխը, որի հետևանքով առաջացել է զարկերակի վնասվածք, և թրոմբը հասել է ուղեղին: Բժիշկներից մեկը նշել է, որ 12 տարվա պրակտիկայում նա չի հանդիպել նմանատիպ դեպքի:
Հոսպիտալացումից ութ օր անց Լիթլվուդը մահացել է: Վերլուծությունները ցույց են տվել, որ նա մահացել է իշեմիկ ինսուլտից զարկերակի թրոմբոզի հետևանքով:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...