Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Օդեսայում հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ, կիրակի հայտնել է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Բելառուսում ափսոսանքով և ցավով ընդունվեց Օդեսայում տեղի ունեցած բազմաթիվ զոհերի պատճառ դարձած սարսափելի հրդեհի ողբերգական լուրը»,- ասված է ցավակցական հաղորդագրության մեջ:
Պետության ղեկավարը բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից փոխանցել է աջակցության և ցավակցության խոսքեր զոհվածների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Օդեսայի տնտեսագիտական քոլեջում հրդեհ է բռնկվել: Ավելի վաղ նշվել է 10 զոհերի մասին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Օդեսայի տնտեսագիտական քոլեջում հրդեհ է բռնկվել: Ավելի վաղ նշվել է 10 զոհերի մասին:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանձնարարել է Օդեսայի իշխանություններին անել ամեն ինչ՝ օգնելու հրդեհից տուժածներին և արագորեն պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, քննությունը դիտարկում է հրդեհի ծագման երկու վարկած՝ էլեկտրական սարքավորումների անսարքություն և դիտավորյալ հրկիզում: Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածվում է երկու անձ:
Նշենք, որ Զելենսկին դեկտեմբերի 8-ը հայտարարել է ազգային սուգի օր: