Ոստիկանները բացահայտել են օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

Ոստիկանները բացահայտել են օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները

21:45 09.12.2019

Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր: Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործներին:
Առաջին դեպքն Արմավիրի մարզում էր եղել: Նոյեմբերի 30-ին դիմակավորված երկու անձ մտել էին Մյասնիկյան գյուղի մթերային խանութն ու ատրճանակի նմանվող առարկայով սպառնալով` գումար պահանջել: Հափշտակել էին դրամարկղից` փող, նոութբուք և երկու բջջային հեռախոս: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ավազակային հարձակման նոր դեպք գրանցվեց` այս անգամ արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում:

Դեկտեմբերի 1-ին դարձյալ երկու դիմակավոր մտել էին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շուրջօրյա գործող մթերային խանութ և հրազենի նման առարկայի սպառնալիքով` փող ու բջջային հեռախոս հափշտակել: Հաղորդումը ստանալուն պես իրավապահները դեպքի վայր մեկնեցին, ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:

Երկու օր անց ավազակայի հարձակման վերաբերյալ մեկ այլ հաղորդում էլ ոստիկանության Մաշտոցի բաժնում գրանցվեց: Երկու դիմակավորված անձ մտել էին Դավիթաշենի հանրախանութներից մեկը, դանակի և ատրճանակի նման առարկայի սպառնալիքով` դրմարկղից գումար հափշտակել:

Չորրորդ դեպքը դեկտեմբերի 5-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում էր կատարվել: Երեք դիմակավորված անձ ատրճանակի նման առարկայի, դանակի և Էլեկտարհարող սարքի սպառնալիքով բենզալցակայանից փող, համակարգիչ ու երեք բջջային հեռախոս էին հափշտակել:

Վերջին դեպքը Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում էր կատարվել: Դեկտեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում երեք երիտասարդ, թոշակառու մի կնոջ տուն էին մտել, ըստ կնոջ` զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա իրեր, գումար և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման գործում փոխգործակցում էին ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից:
Խանութներից երկուսի տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալներին, բայց դիմակները թույլ չէին տալիս պարզելու նրանց ինքնությունը: Հարձակվողների կազմավածքը հուշում էր, որ ավազակային հարձակումները նույն հանցավոր խմբի գործն է:

Միջոցառումները շարունակվեցին և վերջին դեպքից ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններով պարզ դարձան ոչ միյան կասկածյալների ինքնությունը, այլև գտնվելու վայրերը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ համագործակցելով, լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հաձակումները հնարավոր է կատարած լինեն չորս երիտասարդներ, որոնցից մեկը` Երևանի, մյուս երեքը Գյումրիի բնակիչներ էին: Դեկտեմբերի 7-ին կասկածյալները հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին:

Գյումրեցիները Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին էին բռնվել: Իսկ Երևանի բնակիչը` Մայակովսկի գյուղում, որտեղ նրա թոշակառու տատն էր ապրում, և ըստ նախնական վարկածի` հենց ինքն էլ ուղորդել էր ընկերներին հարձակվել տատի տան վրա:
Կասկածյալները ձերբակալվել են: Նրանց բնակարանների, մեքենաների և անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են օդամղիչատրճանակի նման մետաղական կառուցվածքով ատրճանակ, դիմակ, դանակ, կռփազենք, ձեռնոցներ, բջջային հեռախոսներ, փող, ժամացույց, լուսանկարող սարք և այլ իրեր, որոնք չեն բացառվում որ հափշտակված լինեն:
Հանագմանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

11:25 21.05.2025

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

10:33 21.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

10:24 21.05.2025

Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP