11:56 10.12.2019
Արդարադատության նախարարության մշակած նախագծով՝ եթե ՍԴ անդամը կամավոր գնա կենսաթոշակի, ապա կշարունակի ստանալ իր աշխատավարձի չափ կենսաթոշակ։ Այս նախագիծն այսօր խորը քննադատեց անկախ պատգամավոր ներկայացող Արման Բաբաջանյանը։
Նա Սահմանադրական դատարանի ներկա կազմին մեղադրեց ծանր հանցագործությունների, ընտրությունների կեղծարարության մասնակցելու և այլնի մեջ։ Ապա պատգամավորը հիշատակեց, որ ՍԴ անդամները հանդիպում են տարբեր երկրների ներկայացուցիչների ու բողոքում են Հայաստանի իշխանությունների կողմից իրենց վրա եղած ճնշման մասին։
Այս պայմաններում, ըստ Բաբաջանյանի, ավելի կտրուկ գործողություններ են պետք, ոչ թե աշխատավարձի չափ թոշակի նշանակում։
«Հիասթափված եմ իշխանության այս երկրորդ փորձից և հավատում եմ, որ մենք ավելի հատու միջոցների հասնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու շատ շուտով», – ասաց Բաբաջանյանը՝ դիմելով նիստին ներկա արդարադատության նախարարին։
23:09 07.08.2025
Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...
22:54 07.08.2025
Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքիցՄիջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...