11:48 10.12.2019
Դեկտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Շնորհավորում եմ բոլորիս Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացման» 2019 թվականի զեկույցի և «Մարդկային կապիտալի զարգացման» ազգային զեկույցի մեկնարկի առթիվ: Վստահ եմ, որ զեկույցներում վեր հանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս ուղենիշ կդառնան մեզ համար:
Հարգելի’ գործընկերներ,
Մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը, այն է` կրթության, առողջության իրավունքի իրացումը մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքն է: Սա միայն անձնական համոզմունք չէ, այլև սոցիալական գիտություններով ապացուցված փաստ: Փաստ է նաև, որ մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների ու կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա` ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ ու հասարակական բարեկեցություն:
Հետևապես, եթե մենք նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը, այսօր պետք է բարձրացնենք առողջապահության առաջնային օղակի որակը, մանկապարտեզից սկսած խթանենք առողջ ապրելակերպը: Եթե ցանկանում ենք նվազեցնել հանցագործությունների մակարդակը, պետք է ներդրում անենք հանրակրթության որակի բարձրացման մեջ` միաժամանակ ապահովելով բռնությունից զերծ միջավայր դպրոցում ու ընտանիքում: Եթե մեր առջև դրված է խնդիր շրջակա միջավայրը պահպանելու, պետք է ջանքեր գործադրենք դպրոցներում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Այսօր ներդրում կատարելով մարդկային կապիտալի զարգացման մեջ` վաղը մենք ավելի քիչ ենք մտահոգվելու հասարակական կարգի պահպանման, աղքատության ու գործազրկության համար:
Սակայն մարդկային կապիտալի զարգացման արդյունքը միայն տնտեսական զարգացումը չէ: Այն կարևոր միջոց է հանդուրժողականության տարածման ու ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման ու հետագայում նաև տնտեսական իրացման հնարավորությունների ընդլայնման, քաղաքական մասնակցության խթանման համար:
Այս գաղափարն է ընկած նաև կառավարության ծրագրում ու մեր հայտարարած ներառական զարգացման տեսլականի հիմքում: Մենք համոզված ենք, որ որակյալ, մատչելի ու հասանելի կրթական ու առողջապահական ծառայությունների ապահովումն ի վերջո հանգեցնելու է անձի արտադրողականության բարձրացմանը և տնտեսական զարգացմանը: Հետևապես, մենք ավելացնում ենք կրթության ֆինանսավորումը` ձևավորելով նոր բովանդակություն ու զարկ տալով դպրոցաշինությանը: Մենք բարձրացնում ենք առողջապահության ոլորտի հատկացումները` բազմաթիվ ծառայություններ դարձնելով հասանելի հասարակության բոլոր անդամների համար: Մշակում ենք թիրախային քաղաքականություններ` նվազեցնելու օդի, ջրի, հողի աղտոտվածությունը, ավելացնելու կանաչապատ տարածքները և խրախուսելու պատասխանատու սպառում` հանուն առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի: Կուզենայի նաև նշել այն լրջագույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սոցիալական ծրագրերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր հմուտ առաջամարտիկի դերի շնորհիվ:
Ցանկանում եմ նաև հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ու երիտասարդների մարդկային կապիտալի զարգացմանը: Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը և երեխաների ու երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ մարդկային կապիտալի ձևավորման առաջնային նախապայմաններից է: Կարծում եմ, որ այս գործընթացում կարևոր է մեր քաղաքականությունների շահառուների` երեխաների ու երիտասարդների ներգրավումը դրանց մշակման գործընթացում: Եվ թեպետ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտը բավականին երիտասարդացել է, և օրինակ` իմ գրասենյակում միջին տարիքը 32 տարեկանն է, սակայն այս ուղղությամբ ևս նոր ինստիտուցիոնալ մոտեցումների կարիք կա, որն առաջիկայում կքննարկենք «Աշխատիր, Հայաստան» և Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունների շրջանակներում:
Հարգելի գործընկերներ,
Չնայած անցած տարվա արդյունքներով Մարդկային զարգացման համաթվում առաջխաղացում ենք գրանցել՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ անելիքները դեռևս շատ են: Վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն վերցրել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը` կրթությունն ու առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: Լիահույս եմ, որ այս կարևոր ճանապարհին արդյունավետ գործընկերության միջոցով կարճ ժամանակում կարողանալու ենք զգալի առաջընթաց արձանագրել»:
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...
21:49 07.08.2025
ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերությունԱյսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...
21:36 07.08.2025
Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերումԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...