Իսկ Դուք ի՞նչ եք արել, որ այդպիսի դպրոցներ չլինեն․ ոչ մի բան․ Դավոյանը՝ Զոհրաբյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Իսկ Դուք ի՞նչ եք արել, որ այդպիսի դպրոցներ չլինեն․ ոչ մի բան․ Դավոյանը՝ Զոհրաբյանին

12:40 10.12.2019

Իմքայլական Արփի Դավոյանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մեղադրում է կեղծ սրտացավության մեջ։ Իշխանական պատգամավորն այսօրվա իր ելույթի կեսը նվիրեց Զոհրաբյանին։

Վերջինս մինչ այդ ցուցադրել էր կիսաքանդ դպրոցների պատկերներ ու ասել, որ իշխանությունը այդ դպրոցների նորոգման համար գումար չի գտնում, բայց ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու համար գտնում է։

«Իսկ Դուք անձամբ ի՞նչ եք արել, երբ տարիներ շարունակ եղել եք անցած և նախանցած խորհրդարաններում, որ չլինեն այդպիսի դպրոցներ և նմանատիպ անմխիթար բաներ։ Դուք ոչ մի բան չեք արել», – ասաց պատգամավորը՝ դիմելով Զոհրաբյանին։

Դավոյանն ասաց, որ նույնը Զոհրաբյանն արել է Սևանի հարցում, երբ կապտականաչավուն ջրիմուռների օրինակներ է վերցրել Սևանից ու ոչինչ չի արել այլևս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում

23:09 07.08.2025

Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում

«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...

Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքից

22:54 07.08.2025

Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքից

Միջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

22:39 07.08.2025

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP