12:37 10.12.2019
Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը և կրթությանը նվիրված համաժողովը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծում է.
«Հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»:
Ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք ընցացքում երկրի խոցելի խմբերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճնշման են ենթարկվում, նշում է Մարգարյանը:
Համաժողովը վարող Պատասխանատվության և պաշտպանության գլոբալ կենտրոնի տնորեն Սայմոն Ադամսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները».
«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկուկես միլիոն կյանք: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը 1915-ի մայիսին մեղադրեցին Օսմանյան Կայսրությանը մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»:
Գիտնականների, հոգեբանների խոսքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլև ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:
«Երբ իմ ուսանողները կարդում են Ռոն Սունիի ստեղծագործությունները, նրանք իրոք սարսափած են մնում, ցնցված, զարմացած բռնությունների մակարդակով, որոնց միջով անցավ Օսմանյան Կայսրության հայ համայնքը և նրանք բացատրություն են պահանջում», – նշում է Նյու Յորքի քոլեջի պատմության դասախոս Էրիք Ուայթսը:
Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն այս ամենը լսելով ձայնի իրավունք խնդրեց՝ հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները.
«Մարդկության պարտքն է հաստատել, որ հայերը տառապել են ճիշտ նույնքան, որքան Օսմանյան Կայսրության մյուս քաղաքացիները և Թուրքիայում տարբեր կարծիքներ արտահայտելը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ժողովրդավարության մշակույթի մասն է, սակայն, 1915-ի իրադարձություններն օգտագործել որպես Թուրքիայի դեմ թշնամության արտահայտման պատրվակ և այս հարցը քաղաքական հակամարտության հարց դարձնելը անընդունելի է»:
Միջազգային իրավունքը չի ճանաչում 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, եզրափակեց Թուրքիայի ներկայացուցիչը:
Ի պատասխան՝ Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելը նշեց, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները, Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է.
«Վերջին 50 տարվա ընթացքում ես չէի լսել Հայոց ցեղասպանության այսպիսի ուղղակի հերքում: Շնորհակալություն այն պատկերավոր կերպով ի ցույց դնելու համար: Սակայն խորհուրդ կտայի թարմացնել ձեր գրականությունը, քանի որ այն շուրջ 30 տարով հնացած է: Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս և վաղուց հերքվել են, այնպես որ, կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա: Ասեմ նաև՝ Թուրքիայում բազմաթիվ մարդիկ, կիրթ, ինտելեկտուալներ լիարժեք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ի հակառակ ձեր հայտարարությանը՝ նրանցից շատերն անազատության մեջ են հիմա կամ նախկինում եղել են անազատության մեջ հենց այն ճանաչելու համար»:
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...
21:49 07.08.2025
ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերությունԱյսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...
21:36 07.08.2025
Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերումԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...