ՀՀ քաղաքացին պետք է զգա՝ ապրում է արդարության մթնոլորտում. Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

ՀՀ քաղաքացին պետք է զգա՝ ապրում է արդարության մթնոլորտում. Մակունց

14:49 10.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է արվել իրենց նախընտրական «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսի կյանքի կոչման ուղղությամբ:

«Այս մեկ տարվա ընթացքում բավական քայլեր կատարվել են, որոնք մեզ մոտեցնեն հենց այդ ձևակերպումներին: Հատկապես միջազգային հարթակներում և Արցախի հիմնահարցի հետ կապված՝ մեր դիրքերն ուժեղ են, քան երբևէ: Այն հեղինակությունը, որ Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային կառույցներում մեր գործընկերների շրջանում, հենց դրա վկայությունն են»,- ասաց նա:

Երջանիկ անհատի ու հոգատար հանրության հետ կապված՝ Մակունցը խոսեց ընդունված նախագծերի մասին, հիշեցրեց՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, քրեական հեղինակությունների հետ կապված օրենքի նախագծի քննարկում է եղել, որը էլի նվիրված է երջանիկ անհատի ու հոգատար հանրության կերտմանը, և էլի մի շարք նախագծեր կան: Խմբակցության ղեկավարը հայտնեց՝ առաջիկայում շատ աշխատանք ունեն անելու, նշեց՝ իրենց ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն նրան, որ ՀՀ քաղաքացին զգա՝ ապրում է արդարության մթնոլորտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

22:39 07.08.2025

Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

22:25 07.08.2025

Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասին

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

22:12 07.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...

SHANTNEWS

22:00 07.08.2025

SHANTNEWS

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

21:49 07.08.2025

ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերություն

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

21:36 07.08.2025

Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...

BACK_TO_TOP