12:30 11.12.2019
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկման ժամանակ իմքայլական պատգամավորներ Տիգրան Կարապետյանը և Արմեն Խաչատրյանը տարակուսանք հայտնեցին ոստիկանության ներկայացրած նախագծի վերաբերյալ։
Հարցը մասնավորապես վերաբերում էր ոստիկանության օպերատիվ հարցումների սենյակներում տեսախցիկների տեղադրմանը։ Նրանք երկուսն էլ ասացին, որ դա կարող է խնդիրներ ստեղծել ոստիկանության աշխատանքում։ Արմեն Խաչատրյանը, որ նախկին ոստիկան է, ասաց, որ հիմա «առանց այն էլ լավ վիճակում չէ» ոստիկանությունը հանցագործությունների բացահայտման հարցում։
«Հանցավորությունը այսօր այնպիսի մակարդակի վրա է, որ վաղուց անցել է ոստիկանությանը թե՛ տեխնիկական միջոցներով, թե՛ նյութական միջոցներով, թե՛ ինտելեկտուալ ռեսուրսներով։ Գաղտնիք չէ։ Հիմա նորից բերում ենք կազմալուծե՞նք»,- ասաց Խաչատրյանը։
Ոստիկանության ներկայացուցիչները, որ մասնակցում էին նիստին, ասացին, որ համաձայն են դիտարկման հետ, պարզապես այդ դրույթը վերցրել են միջազգային փորձի ուսումնասիրությունից։ Արմեն Խաչատրյանի առաջարկին՝ հանել այդ կետը, նրանք համաձայնություն տվեցին, թեև կառավարության կազմով այդ կետի հանումը չի քննարկվել։
Խաչատրյանը հետո հստակեցրեց, որ հարցաքննությունների սենյակներում այդպիսի տեսախցիկներ ունենալուն կողմ է, բայց ոչ օպերատիվ-հետախուզական գործունեության սենյակներում։
10:44 07.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 07.06.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ըՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները […] ...
10:21 07.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:15 07.06.2025
Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնի բացմանը։ Ֆեյսբուքի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:00 07.06.2025
Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾԻ լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ […] ...
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...