ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

13:30 11.12.2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիյում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Տարոն Սիմոնյանը:

Դեկտեմբերի 8-ին տեղի են ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական ու մարդու իրավունքների հարցերով, Էներգետիկ անվտանգության, սոցիալական ու կրթական, տնտեսական հարցերով չորս հանձնաժողովների նիստերը:

Հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը:

Այս առնչությամբ առաջադրված փոփոխությունների քվեարկությունից անմիջապես առաջ ելույթ է ունեցել պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: Նա ոչ միայն ներկայացրել է վերոնշյալ հարցում Ադրբեջանի կողմնակալ մոտեցումները, այլ նաև հստակ փաստարկել՝ էներգետիկ անկախության ռազմավարական նշանակությունն ու  ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մասնագիտական կարծիքներն առ այն, որ ատոմակայանի անվտանգության բարձրացման հարցում նշանակալի առաջընթաց է արձանագրվել: Գայանե Աբրահամյանը նաև ընդգծել է էներգետիկ անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախանշված դրույթների առկայությունն ու կարևորությունը:

Կարևոր հաջողություն է արձանագրվել նաև Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում: Քննարկվող զեկույցի համար հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված բոլոր 8 առաջարկներն ընդունվել են:

«Հատկանշական է, որ վերոնշյալ հանձնաժողովի քննարկումների ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱլԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր: Ինչպես IDEA international միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,- նշել է պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

Տնտեսական հանձնաժողովում քննարկվող զեկույցի վերաբերյալ ԱԺ պատվիրակության բոլոր առաջարկները ևս ընդունվել են, իսկ որպես 2020 թվականի զեկույցի թեմա ընտրվել է Հայաստանի պատվիրակության՝ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի առաջարկը:

Հայաստանի համար խիստ  կարևոր առաջարկ է ընդունվել նաև Սոցիալական հանձնաժողովում: ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրի վերաբերյալ էր, որը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության հետ:

«Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի կարևոր ձեռքբերումներից է նաև հրատապ ընթացակարգով բերված բանաձևում հայկական պատվիրակության առաջադրած երեք փոփոխությունների ընդունումը, որոնք ամրագրում են հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և առաջարկում ԵՄ «Տրիո» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) ռազմավարական նախագծում Հայաստանի ներառում՝ «Տրիո» բանաձևը, «Տրիո + 1» բանաձևի վերափոխմամբ:

Դեկտեմբերի 9-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի բացման արարողությանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանն իր բացման խոսքում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, բարեփոխումներն ու հանձնառությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության հարցերը: Օգտվելով առիթից, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը խոսել է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման կարևորության մասին ու կոչ արել «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակներին հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը` բացառությամբ Ադրբեջանի պատվիրակության մեկ անդամի, հոտնկայս իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:

Դեկտեմբերի 10-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին քննարկման է ներկայացվել ԱլԳ տասնամյա գործունեության ու առաջիկա ռազմավարության հարցը, որի ընթացքում ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների և Արևելյան գործընկերության ձևաչափի զարգացման հեռանկարներին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, շեշտել է, որ հիմնական առաջնահերթություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական արժեքների ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը` որպես ցանկացած պետության առաջընթացի երաշխիք: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, պետական մակարդակով հայատյացության, ապակառուցողական քաղաքականությանը՝ որպես եվրոպական ընտանիքի ժողովրդավարական և իրավունքահեն արժեհամակարգին հակասող ու այդ ընտանիքում տեղ չունեցող պետության:

Պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը, արձագանքելով Ադրբեջանի ներկայացուցչի պնդմանն առ այն, որ արցախյան կողմն ազատ չի արձակում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներին, ընդգծել է, որ դատապարտված անձինք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչ մարդասպաններ, ովքեր առևանգել և սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին, առևանգել են մեկ քաղաքացիական անձի և վիրավորել մեկ երիտասարդ կնոջ: «Մարդասպանները ձերբակալվել են և դատապարտվել ազատազրկման: Նրանց մեղքն ապացուցվել է իրավունքի համաձայն ընթացած պատշաճ դատավարության արդյունքում՝ միջազգային դիտորդների, մարդու իրավունքների պաշտպանների և ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ ընթացած բաց, թափանցիկ դատավարության արդյունքում»,- հավելել է ԱԺ պատվիրակության ներկայացուցիչը:

Վեհաժողովում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը: Նա անդրադարձել է Արևելյան գործընկերության ապագային, տարածաշրջանում Եվրոպական միության դերի և Արևելյան գործընկերության շրջանակում ներառականության պահպանման, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությանը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Զոլյանն էլ ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների ընթացքն ու արձանագրած ցուցանիշները՝ որպես ԱլԳ հաջողության պատմություն ու բացառիկ օրինակ:

Նիստում ընդունվել է «Եվրանեսթ» ԽՎ-ի հանձնաժողովի նիստերը հաջորդ տարի գարնանը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP