Ավազակային հարձակում Երևանում. ՌԴ քաղաքացուն ծեծի են ենթարկել ու դանակահարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.09 oC

Ավազակային հարձակում Երևանում. ՌԴ քաղաքացուն ծեծի են ենթարկել ու դանակահարել

13:37 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացու իր տանը ծեծի են ենթարկել և դանակով հարվածել ոտքին: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև հիվանդանոցից, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ երկու անձի կողմից ծեծի է ենթարկվել և դանակահարվել:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 08։00-ին, երկու երիտասարդ բնակարանում ծեծի են ենթարկել հիշյալ տղամարդուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են իր հաշվեհամարից 2.000 դոլար փոխանցել իրենց հաշվին, այնուհետև հափշտակել են նրա նոթբուքը, 2 բջջային հեռախոս և դրամապանակը, որի մեջ եղել է 150.000 դրամ, 30 լարի, ապա նրանցից մեկը դանակով հարվածել է երիտասարդի ոտքին: Երիտասարդին թողնելով կապված վիճակում՝ նրանք դիմել են փախուստի:

Ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալների ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

10:40 22.07.2025

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […] ...

Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

10:35 22.07.2025

Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։ ...

Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ

10:28 22.07.2025

Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

10:20 22.07.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

10:10 22.07.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

10:05 22.07.2025

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP