Վրաստանի իշխանությունները ցույցերի մեջ են փորձում ներքաշել ջավախքցիներին. jnews.ge – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Վրաստանի իշխանությունները ցույցերի մեջ են փորձում ներքաշել ջավախքցիներին. jnews.ge

15:22 11.12.2019

Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են մասնակցել կառավարությանն աջակցող ցույցին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ Թբիլիսիում: Ոմանք էլ նշում են, թե անգամ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստացել, եթե հրաժարվեն մասնակցել ցույցին։ Գրում է jnews.ge-ն:

Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «դրդում» աշխատողներին հանրահավաքի գնալ:

«Մեզ ասացին, որ 14-ին մեզ կտանեն Թբիլիսի, իսկ հետո հետ կբերեն: Նրանք մեզ սպառնացին, որ եթե չգնանք, ապա կզրկեն հավելավճարներից»,- ասում է Ախալքալաքի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը:

Ոմանց նույնիսկ չեն ասում ուղևորության իրական նպատակի մասին, բայց պնդում են մասնակցել:

«Այսօր մեզ ասացին, որ 14-ին Թբիլիսի էքսկուրսիա ենք գնում, կլինի համերգ, որից հետո հանդիպում ղեկավարության հետ: Գիտեմ, որ որոշ դպրոցներում անգամ ցուցակ են ներկայացրել, թե ովքեր պետք է անպայման գնան»,- ասում է Ախալքալաքի դպրոցներից մեկի ուսուցիչը:

Ինչպես գրում է կայքը, բոլոր հարցվածները խնդրել են չհրապարակել իրենց անուններն ու աշխատավայրը՝ ղեկավարության հետ խնդիրներից խուսափելու համար։

«Ալիք մեդիային» Նինոծմինդայի շրջանի դպրոցներից հաստատել են դեկտեմբերի 14-ին Թբիլիսի ժամանելու փաստը՝ անուններ կամ հաստատություններ չհրապարակելու պայմանով:

Աղբյուրը պարզել է նաև, որ Ծալկայի շրջանում ևս «հանրահավաքի մասնակից են հավաքում»՝ պատճառաբանելով, թե դեկտեմբերի 14-ին գնալու են Ռուսթավի՝ միջոցառման:

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մասշտաբային ցույց է նախատեսում: Իսկ դեկտեմբերի 12-ին բողոքի հերթական ակցիան է պլանավորել ընդդիմությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP