09:06 12.12.2019
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սուրեն Աղասի Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ-որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ Հարկայինի զբաղվելու թեմա: Նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ «իսպանական ամոթ» է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում:
P.S.Ավելացում: Քանի որ այս պատմությունը շատ մեծ արձագանքներ ունեցավ, իսկ ես բոլորիդ պատասխանել ֆիզիկապես չեմ կարող, ընդհանուր պարզաբանեմ:
Այսօր հանդիպել եմ ընկերոջս, ով պատմել է իր գործընկեր գերմանացու հետ պատահածը ու ցույց տվել կտրոնը: Ընկերոջս վստահում եմ 100 տոկոսով: Ի վերջո նաև ինչ շահ պետք է ունենամ ես կամ ինքը այդ հարցը բարձրաձայնելուց: Կամ ինչ շահ ունի գործերով Հայաստան եկած և գնացած գերմանացին, որ մի զրո էլ ավելացնի կտրոնի վրա, ինչպես որոշ մարդիկ գրառումներում կասկածեցին: Ես էլ ընկալել եմ այս իրավիճակը, որպես խայտառակություն մեր երկրի համար ու կիսվել:
Լրագրողներից իմ հետ կապ են հաստատել, տվել եմ ընկերոջս կոնտակտը: Եթե գերմանացին ուզենա խոսել էս թեմայով, ինքը կպատմի, եթե չէ, թող սա լինի ուղղակի իմ վրդովմունքի արտահայտությունը, որ նման բան կարող է լինել:
Նշվեց նաև, որ այդ տաքսի ծառայությունն այլևս չկա: Ուրեմն այդ կտրոններից ինչ-որ մեկի մոտ պահպանվել են և չգիտես էլ որտեղ ու ոնց կարող են հետագայում օգտագործել:
Միգուցե լրագրողները կկարողանան, ինչ որ բան պարզել: Ես նաեւ հասկանում եմ, որ քիչ հավանական է, որ այդ մարդուն գտնեն, չեմ էլ ունեցել նման նպատակ (դրա համար հանեցի ոստիկանության վրայից թեգը): Ուղղակի մի տեսակ կոչ էր էլի, որ նման բաները չպետք է լինեն մեր երկրում:
Իսկ դրանք, ցավոք, լինում են, քանի որ մի քանի հոգի գրառումներում հաստատեցին, որ իրենք էլ են հանդիպել նման դեպքերի»։
https://www.facebook.com/photo.php?fbid=10157754553032556&set=a.10150576433337556&type=3&theater
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...