Գյումրիում նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման ծրագիրը` թյուրընկալման առիթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Գյումրիում նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման ծրագիրը` թյուրընկալման առիթ

17:50 12.12.2019

Գյումրիում ծննդօգնության նոր կենտրոնի կառուցման մասին որոշումն առայժմ աշխատանքների մեկնարկի ու ավարտի ժամկետներ չի սահմանում, բայց արդեն հասցրել է արձագանքներ ստանալ ոչ միայն որպես նոր ներդրումային ծրագիր: Նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման մասին հրապարակումների ալիքը այլ ազդեցություն է ունեցել, ու դարձյալ ակտիվացել են լուրերն այն մասին, որ Գյումրիի ծննդատունը լուծարվել է:

Ծննդատան բուժանձնակազմը պարզաբանում է` փակվելու, լուծարվելու մասին որոշում չկա, թեկուզ թերի ծանրաբեռնվածությամբ շարունակում են աշխատել, բայց թյուրընկալման վատ հետևանքը այս մի քանի օրերին ավելի նկատելի է ՝ դիմելիությունը նվազել է:

«Գալիս են հիվանդները ու մեզ հարցնում, թե հաջորդ այցը որտեղ են գալու, հարցնում են` դուք լուծարվե՞լ եք, որտե՞ղ եք շարունակելու աշխատանքը: Երբ իրենց հարցնում ես, թե ինչից եք որոշել, որ ծննդատունը լուծարվում է, ասում են` լուրեր են շրջանառվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են ծննդատան բուժաշխատողները:

Իսկ Գյումրիի ծննդատան տնօրենը նշել է, որ իրենց հաշվառված հիվանդներն են զանգահարում ու հետաքրքրվում բուժհաստատության հետագա ճակատագրով.

«Նույնիսկ մեզ մոտ` կանանց կոնսուլտացիայում գրանցված կանայք են զարմանքով զանգում, հարցնում, թե  հիմա որտեղ գանք, ասում ենք` եկեք Գյումրիի ծննդատուն, քանի որ առայժմ ոչ մի փոփոխութուն չկա»,- նշել է Գյումրիի ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը:

Հիվանդներին ու ծննդկաններին բացատրել են, որ ծննդատունը շարունակում է աշխատել: Փոփոխություններ լինելու են, բայց միայն նոր ծննդօգնության կենտրոն ունենալուց հետո: Ապագա կենտրոնի գործառույթների մասին քննարկումները նախարարությունում են եղել: Կա որոշում, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիի ծննդատանը, այլև Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքին:

«Գյումրիում 2 ծննդօգնություն իրականացնող հաստատություն ունենք` Գյումրիի ծննդատունը և Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը: Որոշում  է կայացվել նոր կառուցվող շենքում տեղակայել այս 2 ծառայությունները, բայց մինչ շենքի կառուցումը, մինչ միավորումը յուրաքանչյուրն իր տեղում շարունակելու է իր գործունեությունը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Սա նշանակում է, որ ծննդատունն ու մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը կմիավորվեն, երբ նոր կենտրոնը կառուցված կլինի: Միավորման ամենակարևոր հարցի պատասխանն էլ առողջապահության վարչությունում ունեն՝ նախատեսված է 40 մահճակալ հզորություն:

Առողջապահության բաժնի պետն այսքանն ասելուց հետո շեշտեց` որոշումները միայն բանավոր են, քանի դեռ նոր շենքը կառուցված չէ: Գյումրիի ծննդատան տանիքը վերանորոգելու և բաժանմունքների վերազինման խնդրանքները անպատասխան են մնում վերջին մի քանի տարիներին:

Ծնունդների քիչ թիվը հանգեցրեց քիչ ֆինանսավորման, շենքի պահպանության ծախսերի համար գումար չմնաց: Փոխարենը ծննդատան պարտքերն են ավելանում: Պարտքի չափը հասել է 70 մլն դրամի: Մարզպետարանում ու առողջապահության նախարարությունում Գյումրիի ծննդատան պարտքերի հարցի քննարկումը շարունակական ու անսպառ թեմա է, բայց տարբերակներ չեն գտնում:

Ըստ այդմ էլ լուծումը, առողջապահության բաժնի պետի խոսքով, միավորումն է: Գյումրիում ծննդօգնություն իրականացնող երկու հաստատություններն էլ ունեն հավասար` 30 մահճակալ հզորություն, բայց երկուսն էլ աշխատում են թերբեռնված: Նոր կենտրոնի կառուցման համար առայժմ միայն հողհատկացումն է կատարված, և ծրագրի ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:36 11.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

11:21 11.05.2025

Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալների

Հայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

11:08 11.05.2025

Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:54 11.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

10:47 11.05.2025

Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունում

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:36 11.05.2025

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...

BACK_TO_TOP