11:42 13.12.2019
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.
«Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ լրատվամիջոցների և սպառողների կողմից ավելի հաճախակի են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատել և աշխատում է թափանցիկության սկզբունքով և պատրաստ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել թե լրատվամիջոցներից ստացվող հարցադրումների, թե բաժանորդների կողմից բարձրացված յուրաքանչյուր անհամաձայնության կամ անհատական բողոքի վերաբերյալ:
Ընկերություն դիմած, Թեժ գծով և պաշտոնական կայքում գործող «Հետադարձ կապ» բաժնով ստացված հասցեական դիմումներն ու բողոքները ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանումների ու մասնագետների կողմից՝ սպառողին ներկայացնելով սպառիչ և մասնագիտորեն հիմնավորված պարզաբանումներ:
Ցավոք, մամուլում և սոցցանցերում երբեմն նաև բացասական շեշտադրումներով ուղեկցվող վերնագրերն ու հրապարակումները ներկայացնում են առավելապես անհասցե ու չփաստարկված բողոքներ, ինչը միանշանակ չի կարող հիմք հանդիսանալ սպառողների խնդիրներն ու հարցերը սահմանված կարգով ուսումնասիրության առարկա դարձնելու, հետևաբար՝ խնդիրներին լուծում տալու, հարցերին պատասխանելու համար:
Սպառած գազի դիմաց «հավելագրումների», «տեսուչ-բաժանորդ մաղարիչով գործարքների», անորոշ ու անանուն դժգոհությունների արծարծումները մամուլում ոչ միայն զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, այլև չեն ծառայում նպատակին՝ հնարավոր խնդիրները վեր հանելու և համակարգային լուծումներ գտնելու տեսանկյունից:
««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում և իր պատրաստակամությունն է վերահայտնում ուսումնասիրել և պարզաբանումներ ներկայացնել բոլոր փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ»:
11:11 08.08.2025
«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները10:49 08.08.2025
Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՎաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...
09:55 08.08.2025
Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններինՇվեդիայի կառավարությունը մոտ 10 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին աջակցելու համար, ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը մեծացնում է Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը՝ հատկացնելով 100 միլիոն կրոն (մոտ 10.4 միլիոն դոլար)», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ միջոցները հատկացվում են զարգացող երկրների քաղաքացիական հասարակությանը օգնելու […] ...