Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր. եկե՛ք Հայաստան. նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել «Դոհա ֆորում»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր. եկե՛ք Հայաստան. նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել «Դոհա ֆորում»-ին

15:00 16.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին:

Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին:

«Իրականությունն այն է, որ աշխարհը ոչ միայն բազմաբևեռ է, այլև շատ ավելի բարդ, քան ակնկալում էինք։ Բազմաբևեռ աշխարհի բարդությունների հետ մեկտեղ կան նաև շատ հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Անորոշությունն ավելի շատ է, քան որոշակիությունը, անկանխատեսելի իրադարձություններ ավելի շատ են տեղի ունենում, քան այնպիսինները, որոնք հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել,– նշել է նախագահը։ – Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում։ Ներկայումս մենք ինչ-որ առումով ժամանակի խաչմերուկում ենք, և այդ ժամանակի դարպասով մուտք ենք գործում դեպի նոր դարաշրջան»։

Նրա խոսքերով՝ այսօր բնական, իրական կյանքին զուգահեռ՝ գոյություն ունի մեկ այլ՝ վիրտուալ կյանք, ինչն ստեղծում է բոլորովին նոր ու տարբեր միջավայր, որն ավելի քվանտային բնույթ ունի. քաղաքականության, անվտանգության ռազմավարությունների համար այլևս հին պարադիգմերը չեն գործելու և անհրաժեշտ է լինելու հաշվի առնել նոր աշխարհի իրողությունները:

«Ես այստեղ կանդրադառնամ մի հարցի՝ «փոքրի» կարևորությունը։ Իմ ներկայացրած բոլոր օրինակները վերաբերում էին «փոքրի ուժին»՝ մեկ կամ երկու տաղանդավոր մարդիկ ստեղծում են հսկայական բազմաֆունկցիոնալ ընկերություններ։ Մեկ կամ երկու քաղաքական գործիչներ, ովքեր մեծ եռանդ ունեն և հասկանում են աշխարհում կատարվողը` օգտագործելով գլոբալ, սոցիալական ցանցը, իրականացնում են հեղափոխություն՝ դառնալով իրենց ժողովրդի հաջորդ առաջնորդը։ Կան երկրներ, որոնք նախկինում հայտնի չէին, բայց, ունենալով հզոր ռազմական ուժ, ստեղծել են իրենց սեփական ռազմական գործիքները, որոնք կարող են լինել նույնքան արդյունավետ, որքան մեծ ուժերի գործիքներն են,– ընդգծել է նախագահ Սարգսյանը։– Այդ «փոքրի ուժը» սկսվում է անհատից, խմբերից, մոտիվացված մարդկանցից, որոնք հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ունենալով մեկ կարգախոս, մեկ թիրախ, մեկ դեր իրենց կյանքում․ այդպես է նաև պետությունների պարագայում։ Անշուշտ, այս աշխարհը բազմաբևեռ է։ Եվ ոչ միայն գերտերությունները, այլ նաև փոքր և հաջողակ երկրներն ունեն իրենց սեփական «հզոր ձայնը»։ Ես ուրախ եմ, որ այդ պարզ գաղափարը կամ ուղերձը հղում եմ հենց այստեղ՝ Դոհայում։ Կատարը հիանալի օրինակ է փոքր երկրի, որը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև հաջողակ։ Այս «ծովածոցում» շատ այլ երկրներ կան, որոնք նմանատիպ հաջողություն ունեն։ Այդպիսին է Սինգապուրը, որը մեծ ազդեցություն ունի գլոբալ հեռանկարների վրա։ Այդպիսին է Ռուանդան, որի նախագահն այստեղ է: Այո, սրանք փոքր երկրներ են, սակայն ունեն հստակ տեսլական, հստակորեն ընկալում են իրենց առավելությունը և դարձնում այն հաջողություն։ Որոշ երկրներ՝ ինչպես Կատարն է, ոչ միայն օգտագործում է բնական ռեսուրսները, այլև դրանք ծառայեցնում է ապագայի կերտմանը։ Այդ ապագան հիմնված չի լինելու բնական ռեսուրսների վրա, այլ կրթության, արհեստական բանականության, նոր տվյալների կառավարման և տեխնոլոգիաների վրա»։

Խոսելով Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը նույնպես այդ առումով առավելություն ունի:

«Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժևորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Մեզ հաջողվել է, օրինակ, ստեղծել կրթական և գիտական համակարգ, որը մենք այժմ արտահանում ենք Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրներ,- նշել է նախագահը։- Հայաստանը երկիր է, որն ունի շատ հստակ առավելություն՝ մենք փոքր ժողովուրդ ու պետություն ենք, սակայն գլոբալ ազգ ենք։ Աշխարհում ապրող հայերի թիվը չորսից հինգ անգամ գերազանցում է Հայաստանի հայերի թիվը։ Նրանք վերապրածներ են՝ մարդիկ, ովքեր կարող են փոխել իրենց կենսակերպը՝ իրավիճակին համապատասխան։ Նրանք լավ քաղաքացիներն են այն երկրների, որտեղ ապրում են։ Սա շատ կարևոր է Հայաստանի նախագահի համար՝ գիտակցել, որ հայերը տարբեր երկրներում իրենց դրսևորում են նույն կերպ, ինչպես իրենց սեփական երկրում։ Սա ուժ է, որը, հույս ունեմ, Հայաստանը կդասի այն փոքր երկրների շարքին, որոնք նաև հաջողակ են։ Այո, անշուշտ, աշխարհը բարդ է և բազմաբևեռ։ Աշխարհն այնքան բարդ է, որ մենք դա պետք է կոչենք քվանտային։ Մենք պետք է հասկանանք, թե այս նոր աշխարհն ինչքան արագ է փոխկապակցվում նորագույն տեխնոլոգիաների հետ։ Սա նոր աշխարհ է, որտեղ փոքրը կարող է և՛ գեղեցիկ լինել, և՛ ուժեղ։ Ցանկանում եմ, որ բոլոր փոքր երկրները գիտակցեն, որ կարող են լինել փոքր, բայց հզոր»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած

16:12 05.07.2025

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

15:56 05.07.2025

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

Փարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

15:40 05.07.2025

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

BACK_TO_TOP