14:57 25.05.2018
«Նման հայտարարության ծանոթ չեմ, գիտեմ, որ Դանիել Իոաննիսյանն է զբաղվում: Թե ովքեր են ներգրավված այդ խմբում, չեմ կարող ասել: Երեկ ինձ զանգել էր Դանիելը, չկարողացանք խոսել: Կարող եմ ասել հետևյալը, որ վարչապետի հետ մենք խոսել ենք, ներկայացրել նախնական մեր մոտեցումները Ընտրական օրենսգրքի հետ կապված, որը նորություն չէ, այսինքն՝ խմբակցությունում քննարկված հարցեր են»,- պարզաբանել է այսօր ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե տեղյակ է արդյոք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել են, այդ փոփոխություններն իրականացնելու համար ձևավորվել է աշխատանքային խումբ, որը արտահայտում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, և որ մինչև հունիսի վերջ նախատեսվում է, որ նախագիծը պատրաստ կլինի:
Էդմոն Մարուքյանը ընդգծել է, որ առավել առարկայական կարող է պատասխանել հարցին այն ժամանակ, երբ որ լինի խմբի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության հանդիպումը: Ըստ նրա՝ առաջնային հարցը, որ միշտ թիրախավորվել է իրենց կողմից. դա ռեյտինգային ընտրական համակարգն է, ընտրողների ցուցակների, ընտրողների նույնականացման համակարգի ներդրման հարցերն են:
«Կարծում եմ՝ մենք պետք է անդրադառնանք նաև Քրեական օրենսգրքին՝ խստացնելով պատիժները, որը նույնպես պետք է քննարկվի: Կարծում եմ՝ պետք է անդրադառնալ նաև կուսակցությունների մասին օրենքին, և այնպիսի մեխանիզմներ ներդնել կուսակցությունների ֆինանսավորման համար, որ Հայաստանում կուսակցության ֆինանսավորումըւ չլինի տաբու, չլինեն ստվերային միայն իշխանական կուսակցությունները, չֆինանսավորվեն և փոքր ու միջին բիզնեսը, մեծ բիզնեսը, գործարարը, ցանկացած ոք կարողանա հանգիստ, բաց, թափանցիկ բանկային փոխանցումով աջակցել այն կուսակցությանը, որի գաղափարներին նա հարում է»,- նշել է Մարուքյանը՝ ավելացնելով, որ այդ մոտեցումը կբերի շատ լուրջ փոփոխությունների, քաղաքական համակարգի առողջացման ու կուսակցությունների ֆինանսական կայունության:
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 06.08.2025
Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքումՕգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...
08:10 06.08.2025
Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետՕգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...
08:00 06.08.2025
Հրդեհ Արտանիշ գյուղումՕգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...