21:48 23.12.2019
Հայաստանի հյուսիսային Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններն ունեն ձմեռային տուրիզմի կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները: Այստեղ ձմեռը խստաշունչ է, ձյան ծածկույթը որոշ բնակավայրերում հասնում է մոտ 2 մետրի, և մյուս մարզերի համեմատ ավելի ուշ է հալչում:Բայց Շիրակի մարզի հյուսիսի գրավչության ու առկա պոտենցյալի մասին թե՛ հանրապետությունում, և թե՛ հանրապետությունից դուրս շատերը տեղյակ չեն, իսկ դրա հիմնական պատճառը ոչ պատշաճ իրազեկումն ու տեղեկատվության պակասն է:
Հայաստանի տուրիզմի կոմիտեն կազմակերպում է տեղի և արտասահմանում բնակվող հայ բլոգերների ու լրագրողների ճանաչողական այցեր Աշոցք և Ամասիա՝ համացանցային տիրույթում հյուսիսի ձմեռային գեղատեսիլ վայրերն ու սպորտաձևերի զարգացման հնարավորությունները հանրությանը ներկայացնելու համար:
«Մենք ուղևորվում ենք Աշոցք, կազմակերպել ենք ճանաչողական այց լրագրողների ու բլոգերների համար՝ ներկայացնելու Հայաստանի ձմեռային գրավչությունն ու ներկայացնելու այն վայրերը, որոնք մեծ պոտենցիալ ունեն դառնալու ձմեռային տուրիզմի կարևոր կենտրոններից մեկը: Գնում էինք տեսնելու Աշոցքի դահուկավազքի կենտրոնը, ճանապարհին տեսանք դահուկ քշող երեխաներին, իջանք ցած ու հիմա մեր բլոգերները լուսանկարում են այս գեղեցիկ տեսարանը»,- ասում է Հայաստանի Զբոսաշրջային կոմիտեի հանրային կապերի թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը:
«Այստեղ ենք գովազդելու Հայաստանի ձմեռային զբոսաշրջությունը, որը կարծում ենք՝ ոչ այնքան ճիշտ է լուսաբանվում, բայց կարծում եմ ,որ արժանի է, որ ավելի հաճախակի անդրադարձ կատարվի այս հրաշք բնությանը: Երևանում այս տարի ձմեռն ուշանում է, և ձյուն չկա, ու սա ամենալավ հնարավորությունն էր գալ դեկտեմբերի վերջին այստեղ ու վայելել ձյունը, որովհետև չունենք այդ հնարավորությունը քաղաքում»,- իրենց այցի նպատակն է ներկայացնում զբոսավար-բլոգեր Սիրանույշ Փիլոյանը:
Ըստ բլոգերների՝ Հայաստանի ձմեռային տուրիզմի հնարավորությունները հատկապես թերի է ներկայացվում ռուսալեզու զբոսաշրջիկներին, որոնք ամենաշատն են ձգտում ձմեռային հանգիստն անցկացնել մեր երկրում: Դահուկավազքով ու ձմեռային սպորտաձևերով զբաղվելու լավագույն բնական թեքություններով հայտնի Ամասիայի ու Աշոցքի սարալանջերը ֆինանասական անհրաժեշտ ներդրումներ կատարելու և ենթակառուցվածքներ կառուցելու դեպքում կարող են մինչև մայիս ընդունել զբոսաշրջիկների մեծ խմբեր, բայց նախ անհրաժեշտ է համացանցում օտարազգի զբոսաշրջիկներին մատչելի ներկայացնել:
«Ես ծնվել ու մեծացել եմ Բելառուսում, բայց արդեն վեց տարի առաջ հայրենադարձվել եմ Հայաստան և, որպես զբոսաշրջիկ, որ նախկինում գալիս էր Հայաստան և հիմա արդեն, որպես ճամփորդող-բլոգեր ու ՀՀ քաղաքացի, զգացել եմ, որ ինֆորմացիա չկա,պորտալներ չկան, հենց ռուսալեզու աուդիտորիայի և տուրիստի համար, որ իմֆորմացիա կարողանա ստանաս՝ ո՞նց հասնի այստեղ, որտե՞ղ ժամանակ անցկացնի, որտե՞ղ կարելի է գիշերել: Հիմա ես իմ բլոգում, որ կոչվում է «Հայաստանը ուսապարկում», ռուսերենով կներկայացնեմ մեր երկրի ձմեռային տուրիզմի հնարավորությունները, լուսանկարներ կտեղադրեմ ու կնշեմ այն բոլոր ճանապարհները, որոնց միջոցով կարելի է հասնել ձյունապատ հյուսիս ու վայելել բնության ազատությունը»,- ասում է բլոգեր Նինա Մեհրաբյանը:
Բլոգերներն ու զբոսավարները վստահ են, որ մի քանի տարի անց տարածաշրջանը կդառնա դահուկավազքի ամենահայտնի կենտրոններից մեկը, հատկապես, երբ Աշոցքում արդեն գործում է դահուկավազքի կենտրոնը, որի չորս դահուկուղիներն արդեն ստացել են սերտիֆիկատ ու դարձել միջազգային դահուկավազքի ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան մրցաշարեր անցկացնելու համար նախատեսված մրցուղիներ:
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...