Ո՞ր իրավախախտումների պարագայում վարորդները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ՃՈ պետի տեղակալի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

Ո՞ր իրավախախտումների պարագայում վարորդները կենթարկվեն քրեական պատասխանատվության. ՃՈ պետի տեղակալի պարզաբանումը

18:22 27.12.2019

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ:

Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է  6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը: Խախտումներն առայժմ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: 2020 թվականի սեպտեմբերից բալային համակարգով վարորդների հետ կաշխատեն նաև ոստիկանական խմբերը:

Ինչ վերաբերում է խախտումներին, որոնց դեպքում վարորդները քրեական պատասխանատվության կենթարկվեն

«Ներկայումս գործող՝ զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելուն ավելացվել է նաև իրավունքը կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այսինքն` եթե անձը սպառել է միավորները և նրա նկատմամբ կայացվել է վարորդական իրավունքի կասեցման որոշում, այդ կասեցումից հետո, եթե նա վարի տրանսպորտային միջոց, նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում: Այսինքն՝ եթե անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, վարել է, առաջին անգամ կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կկատարի այդպիսի արարք, ապա այդ դեպքում արդեն նախատեսվում է քրեական պատասխանատվություն»,- ասել է Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է «Տեսանկարահանող սարքերին վերաբերող օրենքում» կատարված փոփոխություններին ու հետախուզում հայտարարելու դեպքերին

«Նախատեսվում է ընթացակարգ հետախուզում հայտարարելու այն դեպքերի համար, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի վարելու իրավունքի վկայական և կատարել է 3 կամ ավելի իրավախախտում, որով նախատեսվում է տուգանային միավոր, այսինքն՝  տեսանկարահանող սարքերն արձանագրել են 3 և ավելի խախտում, բայց նրա նկատմամբ չի կարող բալ կիրառվել, քանի որ վկայական չունի, գրանցված չէ որպես վարորդ: Որպեսզի մենք կարողանանք կիրառել այդ տուգանային միավորը և հայտնաբերել այն վարորդին, ով վարում է տրանսպորտային միջոցը և ունի վարորդական վկայական, հայտարարվում է հետախուզում, մինչև տրանսպորտային միջոցը հայտնաբերելը և այն շահագործող անձի տվյալները ստանալը: Եթե տրանսպորտայի միջոցի տերը կհայտնի այդ անձի տվյալները, հետախուզումն այդ պահից կդադարեցվի»,- հավելել է ՃՈ պետը:

Այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից հետո կգրանցեն տրանսպորտային միջոց, բայց չեն ունենա վարորդական վկայական, գրանցման ժամանակ պարտավոր են ներկայացնել նաև տրանսպորտային միջոցը շահագործողի տվյալները, որի նկատմամբ էլ կգործի տուգանային միավորների համակարգը:

«Սեփականատերերը կարող են ցանկացած պահի առցանց հարթակում փոխել շահագործող անձի տվյալները: Այդ հարթակում գրանցումներն իրավական կհամարվեն հունվարի 1-ից, պետք է տվյալները մուտքագրել հունվարի 1-ից»,- հավելել է Չիլինգարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

13:57 05.06.2025

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:49 05.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին […] ...

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

13:34 05.06.2025

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները

13:26 05.06.2025

Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լուսանկարներ է հրապարակել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհից: Նշվում է, որ առաջիկայում կմեկնարկեն ճանապարհի գծանշման աշխատանքները։ ...

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

13:19 05.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 3-ին՝ ժամը 19.52-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին է հանձնվել 43-ամյա տղամարդ: Երևան քաղաքի վարչության կողմից մայիսի 5-ից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

BACK_TO_TOP