20:24 27.12.2019
SHANTNEWS.am-ն այսօր արդեն հայտնել է, որ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ:
Իսկ ՃՈ ծրագրային ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է այն կայքը, որի միջոցով վարորդները կարող են տեսնել, թե ունեցած ինը բալից քանիսն են կորցրել, երթևեկության ինչ խախտումներ են կատարել և որտեղ: Ոստիկանությանը անձը կարող է հուշել, թե իրականում ում պետք է տուգանքն ուղարկել՝ իրեն, թե այդ օրն իր սեփականություն հանդիսացող ավտոմեքենան վարած այլ վարորդի:
ՃՈ-ում ասել են, որ կայքէջում պետք է գրանցվել 2020 թվականի հունվարի մեկից հետո:
Հիշեցնենք, որ նոր՝ հունվարի մեկից կիրառության մեջ մտնող համակարգի համաձայն՝ վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու:
Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը: Խախտումներն առայժմ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: 2020 թվականի սեպտեմբերից բալային համակարգով վարորդների հետ կաշխատեն նաև ոստիկանական խմբերը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...