Ավարտվել է անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+26.09 oC

Ավարտվել է անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

12:44 30.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 21-ամյա երիտասարդը կալանավորվել է։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1998 թվականին, «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթանալով 15-ամյա աղջկա հետ, պարբերաբար` 2019 թվականի ընթացքում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ, որից հետո շարունակել է հեռախոսակապով ու հաղորդագրություններով սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ լկտի զրույց վարել նրա հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

18:16 19.05.2025

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

18:12 19.05.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

18:06 19.05.2025

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Քննարկման ներկայացվել են Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի զեկույցը (Դրամավարկային քաղաքականության 2025 թվականի առաջին եռամսյակի ծրագիր) եւ Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2024 թվականի 1-ին եռամսյակ – 2024 […] ...

SHANTNEWS

18:00 19.05.2025

SHANTNEWS

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

17:55 19.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

17:50 19.05.2025

Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն

Կիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...

BACK_TO_TOP