13:45 31.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է Mercedes S 550 մակնիշի 35 VA 573 համարանիշի ավտոմեքենայով և գտնվում է Ավան վարչական շրջանում:
Վաղ առավոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մի քանի խմբեր դարանակալում են իրականացրել և հետապնդել Թաթոսիկին, սակայն նա չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» ազդանշանին ու դիմել է փախուստի:
Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց, որտեղ Թաթոսիկը Mercedes-ով նախ հարվածել ու մոտ 25 մետր առաջ է տարել ոստիկանության ծառայողի ավտոմեքենան, ապա բախվել ոստիկանական մեկ այլ ավտոմեքենայի:
Աղբյուրի տեղեկություններով՝ Թ. Ավետիսյանը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է քրեակատարողական հիմնարկ:
16:12 19.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին16:12 19.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Վարչապետը շնորհավորել է վերջինիս դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ: Դեսպանը […] ...
16:06 19.05.2025
Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն. Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի նորընտիր նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Նիկուշոր Դանին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր ազգերի միջև պատմական բարեկամությունն ամրապնդելուն՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։ Warm congratulations to @NicusorDanRO on his victory in presidential elections. Looking forward to working […] ...
16:00 19.05.2025
Մանկական գրքի փառատոն` «Անգլիական» այգումՄայիսի 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, «Զանգակ» գրատունը Երևանի քաղաքապետարանի աջակցութամբ «Անգլիական» այգում կկազմակերպի Մանկական գրքի փառատոնը, որը կլինի հագեցած, անակնկալներով լի ու հիշարժան: Ծրագիրը ներառում է մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրված նվագախմբերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, հանգստի ու սննդի գոտիներ, մեծ զեղչեր և շատ այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: ...
15:50 19.05.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբԻսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։ Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները մնում են նույնը՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պարտությունը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ «Սա ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մի մասն է։ […] ...
15:45 19.05.2025
Խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալեցինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Արարատի գործընկերների հետ: Մայիսի 15-ին՝ ժամը 16.20-ին, օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղափոխվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: ...
15:40 19.05.2025
Պեպ Գվարդիոլայի հակառեկորդըԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է գրանցել։ Այս մասին հաղորդում է Tribuna.com-ը: Կատալոնացի մասնագետն իր մարզչական կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 16 պարտություն է կրել: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր տիտղոս է նվաճել: ...