Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հույսը դրեց իր վրա. Փաշինյանի ելույթը՝ Սարդարապատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հույսը դրեց իր վրա. Փաշինյանի ելույթը՝ Սարդարապատում

14:13 28.05.2018

Սարդարապատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է  «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը, որից հետո հանդես է եկել ելույթով:

Վարչապետը շնորհավորել է Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ առաջին անգամ 100 տարի առաջ հայ ժողովուրդը ունեցավ պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է իրեն:

«100 տարի առաջ այս օրը՝ 1918թ. մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն: Մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանարապետթյուն` Հայաստանի Հանրապետություն: Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ  թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր: Այս կարգավիճակը նվաճեց քրտինքով ու արյունով»,- ասել է վարչապետը:

Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի տարած վերջին հաղթանակին՝ թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ որքան անհավանական էր 1918-ի հաղթանակը, նույնքան էլ անհնարին էր թավշյա հեղափոխությունը, սակայն հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հույսը դրեց իր և ոչ թե ուրիշի վրա, հաղթեց, որովհետև ուզում էր հաղթել:

«Աներևակայելի է, թե ինչպես ցեղասպանության ենթարկված, սրի քաշված հայ ժողովուրդը կարողացավ հաղթել թուրքական բանակին, արդյո՞ք կային սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրյալներ: Ո՛չ, չկային: Սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու շանս, բայց հաղթեցինք, որովհետև հասկացանք, որ մեր երակներով հոսում է Մաշտոցի արյունը, Արտաշես արքայի արյունը, Վարդան Մամիկոնյանի արյունը:

Հայը հաղթեց, որովհետև իր պատմության  վերջին 400 տարում առաջին անգամ հույսը դրեց ինքն իր վրա, հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության միակ երաշխիքը: Հաղթեց և դրանից հետո հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է իր բազկին, ներկային ու ապագային: Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը:

Սարդարապատից 100 տարի անց էլ հայ ժողովուրդը հերթական փառահեղ հաղթանակը տարավ, որովհետև հերթական անգամ հույսը դրեց իր վրա, հավատաց իրեն, վստահեց ուժերին և ապագային»,- ասաց վարչապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP