13:49 28.05.2018
«Առաջին հանրապետության հիմնադրումը պսակվեց երրորդ հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով և աշխարհահռչակվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ»,- մայիսի 28-ին Սարդարապատում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ուղիղ համեմատական անցկացնելով 100 տարի առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տարած հաղթանակի և 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության միջև, ասաց, որ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ապրում է իր քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանությունը:
«Այսուհետ երբեք, ոչ մեկը չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի և հաղթական քաղաքացին թույլ չի տա պետականության ու քաղաքականության կորուստ, հավատի ու լավատեսության կորուստ»,- վստահ հայտարարեց վարչապետը՝ արժանանալով ծափողջունների:
Վարչապետն իր ելույթի ընթացքում նաև ընդգծեց, որ պատմական աննախադեպ հնարավորություն է ստեղծվել դառնալ հազարամյա ցավերի ամոքիչը, դարավոր երազանքների իրականացնողը:
Նիկոլ Փաշինյանը ելույթն ավարտել է փառք ու պատիվ տալով հայ ժողովրդին:
«Ժամանակակից սերունդը պարտավոր է ստանձնել և ստանձնում է պատմական առաքելությունը և ուրեմն, կեցցե´ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը, կեցցե՛ն Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները, կեցցե՛ն առաջին հանրապետության հիմնադիր հայրերը և ուրեմն, կեցցե´ անկախությունը, կեցցե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կեցցե´ Հայասատանի Հանրապետությունը, կեցցե´ մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ ու երջանիկ Հայաստանում»:
Հիշեցնենք, որ ՀՀ և ԼՂՀ ղեկավարությունը Սարդարապատում մասնակցում է ՀՀ Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...