Յուրաքանչյուր մեդալ մենք կնվիրենք մեր Ռուսաստանին. Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մարզիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Յուրաքանչյուր մեդալ մենք կնվիրենք մեր Ռուսաստանին. Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մարզիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին

19:03 11.12.2017

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն սպորտի ձմեռային մարզաձևերում հանդես եկող ռուս մարզիկների անունից հրապարակել է հայտարարություն՝ կապված 2018թ. Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիական խաղերում նրանց՝ չեզոք դրոշի ներքո մասնակցության հարցի հետ:

«Յուրաքանչյուր մարզիկ երազանք ունի: Հանուն դրա է նա վաղ հասակից ամեն օր մարզվում, ծախսում իր ողջ ժամանակն ու ուժերը: Այդ երազանքը կոչվում է Օլիմպիական խաղեր: Չկա ավելի էմոցիոնալ և նշանակալի բան, քան բարձրանալ պատվանդանի վերին հարթակին, լսել սեփական երկրի հիմն ու տեսնել, թե ինչպես է ի պատիվ քեզ բարձրանում քո երկրի դրոշը:

Օլիմպիական մեդալը երբեք չի պատկանել միայն նրան, ով դա նվաճել է: Այն պատկանում է ողջ ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կայքում:

Մարզիկները նաև նշել են, որ պատրաստ են գնալ զիջումների՝ հանդես գալ 2018թ. Օլիմպիական խաղերում չեզոք դրոշի ներքո:

«Այսօր մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցել Օլիմպիական խաղերին՝ չնայած այն բանին, որ ապրիորի դրված ենք անհավասար պայմաններում՝ համեմատած այլ երկրների մեր գործընկերների հետ:

Մենք ցանկանում ենք հանդես գալ հանուն մեր հայրենիքի, մեր հարազատների և մտերիմների, հանուն մեր հավատարիմ երկրպագուների, ազգի, որը երկար դարեր ի վեր եղել և մնում է մեծագույններից մեկն աշխարհում:

Յուրաքանչյուր հաղթանակ, յուրաքանչյուր մեդալ մենք կնվիրենք մեր Ռուսաստանին, որը մեծ հպարտությամբ կներկայացնենք»,- ասված է հայտարարության մեջ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP