Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+25.09 oC

Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել

12:00 11.01.2020

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան 24 հասցեում գործող «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում մշտադիտարկում է իրականացվել։

Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, մասնակի զննման արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ։

Դպրոցի 8 մասնաշենքերում տեղակայված աշխարհագրության կաբինետում, 3 դասասենյակում և ռեկրեացիաներում (միջանցք) ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հետևյալ պատկերը. 61 և 83 դասասենյակներում՝ 16°C, 72 դասասենյակում՝ 20°C, աշխարհագրության կաբինետում՝ 18, ռեկրեացիաներում՝ 14°C։

Բացի ջերմաստիճանի առումով առկա խնդիրներից, խախտումներ են արձանագրվել նաեւ սանհանգույցների մասով։ Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 8 մասնաշենքի յուրաքանչյուր հարկում առկա է մեկ սանհանգույց՝ միայն տղաների կամ աղջիկների համար՝ 4 խցիկով, իսկ առկա սանհանգույցի 4 խցիկից գործում է միայն 2-ը. մյուսները կողպված են և չեն շահագործվում։ Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջն է յուրաքանչյուր հարկում ունենալ մեկական սանհանգույց աղջիկների և տղաների համար։

Սանհանգույցների նախասրահներում առկա է 4-ական լվացարան, որից մի մասն անսարք է և չի գործում։
Դիտարկման պահին զուգարանները և սարքավորումները գտնվել են ոչ պատշաճ սանիտարական վիճակում, ապահովված չեն եղել հեղուկ օճառով ու զուգարանի թղթով, սանհանգույցի սենքերը չեն ունեցել ամբողջական մակերեսներ՝ ծեփոնաթափված և խոնավացած են։

Մաքրման համար նախատեսված պարագաները գտնվել են նախասրահում՝ բաց վիճակում և առանց մակնշման, բացակայել է կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղը։

Անձնակազմի համար առկա է 2 սանհանգույց՝ 2-ական խցիկով, որոնցից մեկական խցիկ չի գործում, չի եղել ջրհոսքի հարմարանք (трап)։ «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում դիտարկումները շարունակվելու են մինչև հունվարի 17-ը։

Հավելենք, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 8-ին և հունվարի 9-ին Երևան քաղաքում և ՀՀ Կոտայքի մարզում գործող 141 հանրակրթական դպրոցից 4-ի դասասենյակներում արձանագրվել է 14-16 °C, իսկ 23 դպրոցի ռեկրեացիաներում՝ 5-16 °C։

Հանրապետության մարզերի դպրոցներում սահմանված ջերմաստիճանի պահպանման ամփոփ պատկերը դիտարկվում է։

Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։

Առնվազն 18-22 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, լսարաններում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։

Արգելվում է դպրոցների ջեռուցումը վառարաններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համար

11:54 14.08.2025

Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համար

Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...

Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետ

11:37 14.08.2025

Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետ

Ստոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

11:28 14.08.2025

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի   Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

11:26 14.08.2025

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը: Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

11:17 14.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...

Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի

11:10 14.08.2025

Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձյալ անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին: Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը: «Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ […] ...

BACK_TO_TOP