Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի գրքի ֆրանսերեն տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թաներ Աքչամի գրքի ֆրանսերեն տարբերակը

19:30 11.01.2020

Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝  «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանություն» գրքի ֆրանսերեն տարբերակը, հայտնում է Ermenihaber-ը:

Այդ կապակցությամբ պատմաբանը հարցազրույց է տվել ֆրանսիական «La monde» պարբերականին։

Նրա խոսքերով, հաճախ Հայոց ցեղասպանությունը ժխտողները հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։

«Սպանության հրամանները ի չիք են դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորը արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։ Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում  հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամը ընդգծել է.

«Դա պատմական որոշում էր։ Այն խորհրդանշեց հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում են ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

18:26 21.08.2025

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

BACK_TO_TOP