Ոնց որ ես հիմա հանցանք գործեմ, հետո ասեմ՝ ինձ հետապնդում են. Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Ոնց որ ես հիմա հանցանք գործեմ, հետո ասեմ՝ ինձ հետապնդում են. Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

11:57 13.01.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործին: Թովմասյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ «քաղաքական հետապնդում» է իրականացվում, Միրզոյանն արձագանքել է.

«Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում զբաղեցրած որևէ պաշտոնի հետ»:

Լրատվամիջոցների հրապարակած տեղեկությանը, թե Թովմասյանի արտաամուսնական կապերի մասին տեղեկություններ են հավաքվում, Միրզոյանը չի ցանկացել արձագանքել.

«Եկել եք, անհեթեթությունների մասին հարցեր եք տալիս, ես էդքան ժամանակ չունեմ՝ մտացածին բաներ մեկնաբանեմ»:

ԱԺ նախագահը դարձյալ պնդել է՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծում չի ստացել: Միրզոյանը Թովմասյանին տեսել է սուրբծննդյան տոներին՝ պատարագի ժամանակ: Հարցին՝ երբ հանդիպեցին, ՍԴ նախագահն իր մտահոգությունները փոխանցե՞ց նրան, Միրզոյանը պատասխանել է.

«Չէ: Մենք մեկ-երկու կատակ արեցինք»:

ԱԺ նախագահը վստահեցրել է՝ Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործը հնարավոր չէ ներկայացնել որպես քաղաքական հետապնդում:

«Ոնց որ ես հիմա որևէ հանցանք գործեմ, հետո, երբ մեր իշխանությունը փոխվի ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունը, իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որևէ հանցագործություն, ես ասեմ՝ ա՛յ, քանի որ զբաղեցրել եմ քաղաքական պաշտոն, ինձ հետապնդում են: Եկեք՝ երկու երևույթներն իրար հետ չխառնենք: Էնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին միայն մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ-ից»,- նշել է նա:

Միրզոյանը վստահեցրել է՝ եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քրեական գործը լինելու էր:

«Եթե իրավապահներն այս նույն ճանապարհով գնային, բացահայտումներ անելու էին: Եկեք՝ մեկընդմիշտ արձանագրենք՝ քրեական գործը պայմանավորված չէ իր պաշտոնավարմամբ»,- ասել է նա:

Լրագրողները Միրզոյանին հարց են ուղղել՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը «քաղաքական հակառակո՞րդ» է: Միրզոյանը բացասական պատասխան է տվել:

Մարիամ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճն ԱԺ նախագահը որևէ կերպ չի ցանկացել մեկնաբանել:

«Կենցաղային խոսակցություն է»,- ասել է Միրզոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

BACK_TO_TOP