11:10 16.01.2020
Հունվարի 15-ին շուկայում և հասարակական սննդի օբյեկտներում թույլատրելի է միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքը և այսուհետ պարտադիր է դառնում հինգերորդ ձևի տեղականքի առկայությունը, որը տրամադրելու են սպանդանոցները: Նման պահանջներով աշխատել Շիրակի մարզում առայժմ անհնար է, գործող սպանդանոցներ չկան: Իսկ որպես ժամանակավոր այլընտրանք՝ տեղի մսավաճառներին առաջարկել են սպանդանոցային միս ձեռք բերել այլ մարզերից, որից էլ ծախսատարության պատճառով շուկայի մսավաճառները հրաժարվում են:
2018 թվականի մարտից սպանդանոցային միսը պարտադիր դարձավ պետական գնումներով ձեռք բերած հաստատությունների համար, իսկ 2020 թվականի հունվարի 15-ը նոր վերջնաժամկետն է, որը վերաբերում է արդեն բոլոր տնտեսվարողներին, շուկաներում ու վաճառակետերում վաճառվող մսին ու մսեղիքին: Գյումրիի շուկայի Լաչինի միջանցքում են կենտրոնացած մսի վաճառակետերը, որոնք Ամանորից հետո գնորդներ գրեթե չունեն: Մինչև առևտուրն աշխուժանա, մսավաճառաների ներկայացված պահանջները ավելի կխստանան: Թեև հունվարի 15-ից է գործում արգելքը, սակայն տաղավարներում եղածը սպանդանոցից բերված չէ:
«Մեզի ասել են, որ առանց էդ հինգերորդ ձևի միս չբերեք, բայց հինգերորդ ձև մենք ոչ կրնանք ճարենք, ոչ էլ կհասկնանք՝ ըդիգ ինչ է»,-նշում էր մսավաճառներից մյուսը:
Հիգերորդ ձևի տեղեկանքն ապացույց է լինելու, որ միսը ձեռք է բերվել սպանդանոցից: Մարզում գործող գոնե մեկ սպանդանոց չկա, իսկ մսավաճառից հինգերորդ ձև պահանջելն առայժմ անիմաստ է: Միսը վաճառողները գնում են գյուղացուց ավելի էժան, երբեմն ապառիկ տարբերակով: Մսավաճառներին ձեռնտու չէ նաև առայժմ առաջարկվող տարբերակը, որ թույլատրելի է հարևան մարզերում գործող սպանդանոցներից միս գնել: Ոչ միայն ծախսատար է, մի մասը նաև չի վստահում սպանդանոցում մորթված մսի որակին:
«Էս անասունը ես երեք անգամ կերթամ, կտեսնիմ, դուրս կուգա, կմորթեմ, չի գա, ուրիշ տեղ կերթամ: Հմի էրթամ, ըսեն՝ մորթել եմ, ըսիգ է, բդի տանիս, կամ ես ինչով բեռնամ, ինչխ տանիմ իմ անասունս հասցնեմ սպանդանոց»,-իրեն անհայտ մնացած հարցերի պատասխաններն էր բարձրացնում 20 տարի մսավաճառությամբ զբաղվող գյումրեցի տղամարդը:
Դժգոհող մսավաճառների հետ հանդիպման եկած Սննդի անվտանգության տեսչական մարմնի մարզային ծառայության աշխատակիցները մորթ կազմակերպելու համար մսավաճառներին ուղղորդեցին Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղ, որտեղ եղած սպանդանոցն էլ միայն կաթ մթերող ընկերությանն է պատկանում:
Հետո որպես այլընտրանք առաջարկեցին մինչև հունվարի վերջ օգտվել Լոռու մարզի սպանդանոցներից, մինչև մարզում խնդիրը կկարգավորվի: Փորձագետները վստահեցրին, որ մինչև այս ամսվա վերջ գոնե երկու սպանդանոց կհասցնեն գործարկել:
«Արդեն կա 22 սպանդանոց, որից 20-ը պատրաստ կեղնի, աշխատանքները սաղ կերթա, արդեն կառուցման փուլում է, 2 հատը պատրաստ է»,-դժգոհող մսավաճառների հետ հանդիպմանը փոխանցեց ՍԱՏՄ Շիրակի մարզային ծառայության փորձագետ Արտուշ Հովհաննիսյանը:
Մսավաճառներին մինչև հունվարի վերջ ժամանակ տրվեց` նախապես ձեռք բերած մսի քանակությունը սպառելու համար, որից հետո տեսչական մարմինը կանցնի տուգանքների ու կասեցումների կիրառմանը:
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...