23:38 16.01.2020
Այսօր կայացել է Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել երկու թեկնածու։
Թեկնածուների փաստաթղթերում անճշտություններ չկային: Սա առաջին պայմանն է, որը մասնակցության թույլտվություն է տալիս: Տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրևած առաջին թեկնածուն արդեն 5 ամիս է՝ ղեկավարում է Գյումրիի շտապ բուժօգնության կայանը: Նույն հաստատության բժիշկ Արթուր Մանուկյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին տնօրենի մահվանից հետո:
Մրցույթի մյուս մասնակիցն էլ կառավարման երկարամյա փորձ ուներ: Գյումրիի Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի նախկին տնօրեն Կարինե Տոնոյանը 20 տարի պաշտոնավարել է:
Լիազորությունների ժամկետը լրացել էր, բայց ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին չի մասնակցել: Որոշել էր մասնակցության հայտ ներկայացնել փոքր-ինչ այլ գործառույթ իրականացնող բուժհաստատությունում: Երկու թեկնածուներն էլ առաջին՝ թեստավորման փուլը հաղթահարեցին։Հարցազրույցի ընթացքում երկու թեկնածուներն էլ պատասխանեցին պատահականության սկզբունքով ընտրված հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում օրենսդրությանն ու կառավարման հմտություններին։ Ապա ներկայացրին շտապ բուժօգնության կայանի հնգամյա զարգացման իրենց ծրագրերը։
Արթուր Մանուկյանը նախ խոսեց ֆինանսական տնտեսումներ ունենալու հնարավորության և դրանց հաշվին աշխատավարձերի բարձրացման, բժիշկներով համալրման մասին։
Ըստ Կարինե Տոնոյանի՝ կայանի բուժանձնակազմը վերապատրաստումների կարիք ունի։ Նա կարևորեց մասնագիտական գիտելիքների ու մատուցվող ծառայությունների որակը։
Վերջնական ընտրությունը հանձնաժողովի անդամներինն էր: 7 հանձնաժողովականներից յուրաքանչյուրը քվեարկությամբ արտահայտեց իր կարծիքը․ Արթուր Մանուկյանը ստացավ 6 կողմ, մեկ դեմ, իսկ Կարինե Տոնոյանը՝ 5 դեմ, 2 կողմ ձայն:
Գյումրիի շտապ բուժօգնության կայանի նոր ընտրված տնօրեն Արթուր Մանուկյանը պաշտոնապես լիազորությունները կստանձնի եռօրյա ժամկետում ՝ մարզպետի որոշմամբ։
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...
19:22 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...
19:18 11.08.2025
ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումըԸստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...