11:15 17.01.2020
Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում խորհուրդներ են հայ միգրանտներին՝ ՌԴ-ում ձեռնարկատիրություն հիմնելու համար: Ծառայությունը տեղեկացնում է.
«Ո՛չ ԱՁ (անհատ ձեռնարկատեր), ո՛չ կորպորատիվ, ո՛չ ԲԸ (բաժնետիրական ընկերություն), այլ ՍՊԸ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) գրանցելն է ամենահարմարը միգրանտների համար:
Գրանցումն անհամեմատ հեշտ է, մշտական (կամ որևէ) գրանցում պետք չէ, հարկերը վճարելու մեխանիզմն է դժվար, բայց հարկերն անհամեմատ քիչ են:
Պետք է՝
1. Վարձակալեք գրասենյակ (պահեստ, վաճառակետ, արտադրական տարածք) իրավաբանական հասցեով:
2. Վճարեք պետ. տուրք 4 000 ռուբլու չափով:
3. Թարգմանեք անձնագիրը նոտարական վավերացմամբ:
4. Գրանցման ծառայությունների վճարման համար բանկում բացեք անձնական հաշիվ (մոտավորապես 15.000 ռուբլի + գրասենյակի վարձակալությունը):
5. Անձամբ դիմեք հարկային ծառայություն (լրացնել ձևաթուղթը) կամ դիմել փոքր ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիայի տարածքային կենտրոն (ТАРМБ), որը տրամադրում է պետական աջակցություն մատչելի գներով և կարճ ժամանակահատվածում:
6. Ստացեք հարկայինի և ոչ բյուջետային ֆոնդերի գրանցման ձևաթղթերը:
7. Ինքներդ Ձեզ նշանակեք տնօրեն, Ձեզ հետ կնքեք պայմանագիր և պայմանագրի կնքման մասին տեղեկացրեք միգրացիոն ծառայությանը:
8. Երկարաձգեք մնալը պայմանագրի ժամկետով (1 տարի, 3 տարի, 5 տարի):
9. Կարող եք դիմել միգրանտների հաշվապահական ֆիրմաներ (ավելի էժան է) և վարձել հաշվապահի փաստաթղթերի կազմման ժամանակ:
10. Վճարեք այն բոլոր հարկերը, որ կասի հաշվապահը:
11. Այլ միգրանտների՝ որպես աշխատուժ վարձելու դեպքում անպայման նրանց հետ կնքած պայմանագրերն ուղարկեք միգրացիոն ծառայության տարածքային կենտրոն»:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ14:22 22.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
14:10 22.08.2025
«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...
13:58 22.08.2025
Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՕգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասինՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...