12:11 17.01.2020
Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից մինչև 2019-ի դեկտեմբերը կատարել է 37 արտասահմանյան այց։ MediaLab-ը ներկայացնում է Հայաստանի նախկին ղեկավարների՝ երեք նախագահների կատարած արտասահմանյան այցերի քանակն ու ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև ցույց կտանք Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների աշխարհագրությունն ու ընդհանուր դինամիկան։
Նախկինները
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին արտասահմանյան այցը տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 20-ին՝ դեպի Ղազախստանի այն ժամանակվա մայրաքաղաք Ալմա-Աթա։ Ընդհանուր առմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության յոթ տարիների ընթացքում մեկնել է 62 արտասահմանյան գործուղման։ Ինչպես Հայաստանի բոլոր ղեկավարների դեպքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենաշատն այցելել է Ռուսաստան, սակայն ի տարբերություն մյուսների, տոկոսային հարաբերակցությամբ, առաջին նախագահն ամենաքիչն է եղել Եվրոպական միության անդամ երկրներում։ Փոխարենը Տեր-Պետրոսյանը, կրկին տոկոսային հարաբերակցությամբ, ամենաշատ այցերն է կատարել Հայաստանի հարևան պետություններ՝ Վրաստան, Իրան, Թուրքիա։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին այցն արել է 1998 թվականի մարտի 18-ին՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։ Իր նախագահության 10 տարիներին Ռոբերտ Քոչարյանը մեկնել է 129 արտասահմանյան գործուղման։ Վերջինս նույնպես ամենաշատ այցերն արել է Ռուսաստան, սակայն դեպի ԵՄ անդամ երկրներ կատարած ուղևորություններն արդեն ավելի շատ են, քան դեպի Ռուսաստան։ Ուշագրավ է նաև, որ Հայաստանի ղեկավարներից, տոկոսային հարաբերակցությամբ, Ռոբերտ Քոչարյանն ամենաշատն է մեկնել ԱՄՆ։
Հայաստանի ղեկավարներից ամենաշատ արտասահմանյան գործուղումների մեկնել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 203։ Վերջինիս առաջին արտասահմանյան այցը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլի 3-ին՝ Բուխարեստ։ Որպես երկիր՝ Սարգսյանն ամենաշատն այցելել է Ռուսաստան (54), սակայն էականորեն շատ են վերջինիս այցերը դեպի ԵՄ անդամ երկրներ՝ 72։ Բացի սա, Սերժ Սարգսյանը բավական հաճախ (10) մեկնել է ԱՄՆ՝ հիմնականում մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին։ Սերժ Սարգսյանն առաջատարն է նաև հեռավոր այցերի թվով՝ դեպի Հարավային Ամերիկայի և Ասիայի երկրներ։ Փոխարենը, տոկոսային հարաբերակցությամբ, Սերժ Սարգսյանն ամենաքիչն է այցելել հարևան երկրներ։
Ներկան
Հեղափոխությունից հետո Հայաստանի նոր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարեց, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինելու։ Սա երևում է նաև Նիկոլ Փաշինյանի կատարած արտասահմանյան այցերի վիճակագրությունից։ Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես վերը նշեցինք, մեկնել է 37 արտասահմանյան գործուղման, որոնցից 10-ը՝ Ռուսաստան։ Եվրոպական միության անդամ երկրներ Փաշինյանը մեկնել է 12 անգամ։ Թերևս ուշագրավ է այն, որ 37 այցերից 3-ը Նիկոլ Փաշինյանը կատարել է դեպի հարևան երկրներ՝ երկու անգամ Վրաստան և մեկ անգամ Իրան։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ14:22 22.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
14:10 22.08.2025
«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...
13:58 22.08.2025
Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՕգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասինՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...