Ուրիշ թեմա չկա, դրա համար նման հարց է բերվում օրակարգ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի անվան հետ կապվող լուրերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+30.09 oC

Ուրիշ թեմա չկա, դրա համար նման հարց է բերվում օրակարգ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի անվան հետ կապվող լուրերի մասին

14:29 17.01.2020

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ անդրադարձ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձին: Սիմոնյանը պատասխանեց, որ նման հարց չի հնչել, քանի որ հանդիպումը հիմնականում 2019 թ. և ապագա անելիքների քննարկմանն էր վերաբերում:

Հարցին՝ ՀՀ վարչապետի տիկնոջ և դուստրերի նկատմամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վարած հակաքարոզչությանն ինչպե՞ս է վերաբերվում, Սիմոնյանն արձագանքեց.

«Ես չեմ վերաբերվում որևէ կերպ, իմ օրակարգում նման հարց չկա: Նման հարցեր օրակարգ բերելն այն պարզ պատճառով է, որ այսօր որևէ հիմնական խնդիր չկա, այսինքն՝ ուրիշ թեմա չկա»:

ԱԺ փոխխոսնակը նաև տեղեկացրեց՝ հանդիպման ժամանակ սահմանադրական բարեփոխումների հարց չի քննարկվել:

«Փոփոխություններ, որ վերաբերում են Սահմանադրությանը, հնարավոր է՝ լինեն, բայց այս պահի դրությամբ կտրուկ ինչ-որ փոփոխության մասին խոսք չի եղել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

14:32 22.08.2025

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

14:22 22.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

14:10 22.08.2025

«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...

Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

13:58 22.08.2025

Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Օգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...

ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին

13:45 22.08.2025

ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին

ՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության  հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...

Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼ

13:35 22.08.2025

Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼ

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...

BACK_TO_TOP