15:22 29.05.2018
Թուրքիայում 1983 թվականի հունվարի 23-ին կախաղան բարձրացված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքճյանի աճյունը ստանալու հարցով մի քանի տարի առաջ Թուրքիայի իշխանություններին էր դիմել նրա փարիզաբնակ եղբայրը՝ Համբարձում Էքմեքճյանը: Հավանություն ստանալուց և երկու տարվա աշխատանքներից հետո, 2016 թվականին Լևոն Էքմեքճյանի աճյունն ուղարկվել էր Փարիզ: Ինչպես հայտնի է, այդ աճյունի հետ կապված վերջերս սկանդալային բացահայտում է տեղի ունեցել: Պարզվել է, որ աճյունը չի պատկանում Լևոնին. նրա աճյունի անվան տակ Թուրքիայից հանգուցյալի հարազատներին կնոջ և շան ոսկորներ են ուղարկվել:
Այս հարցով զբաղվող թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինն այսօր լրագրողներին տեսակապով ասել է.
«Սա մեր ազգային պարտականությունն է և ամեն գնով շարունակելու ենք Լևոն Էքմեքճյանի աճյունի որոնողական աշխատանքները»:
Քեսքինը, որը հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, ինչի համար էլ բազմաթիվ անգամ հայտնվել է ճաղավանդակների հետևում, «ԱՍԱԼԱ» կազմակերպության մարտիկ Լևոն Էքմեքճյանի դեմ իրականացվածի մեջ մեղադրում է Թուրքիայում հեղաշրջում կատարած զինվորական թևին:
«Լևոնին դատել են ապօրինաբար։ Նրան զրկել են պաշտպանվելու իրավունքից և հետո իրենց անիրավությունները «նվիրագործել են»՝ Լևոնին անարգ կերպով կախաղան բարձրացնելով»,- ասել է Էրեն Քեսքինը:
Պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք իսլամական դիմագիծ ունեցող Թուրքիայի այսօրվա իշխանությունները համեմատաբար ավելի խղճամիտ չեն մոտենում Լևոն Էքմեքճյանի աճյունը նրա հարազատներին հանձնելու հարցին, ասաց, թե իր համար Թուրքիայի ներկա և նախկին իշխանությունները միմյանցից շատ չեն տարբերվում:
«Թուրքիայում իշխանության մի թևը, եթե իսլամական դիմագիծ ունի, ապա մյուս թևը ազգայնական է, և իրականում այս երկու իշխանությունները նույն կերպ են մտածում: Ուստի, ճիշտ չէ մտածել, թե իսլամի ըմբռնումներով այսօր Թուրքիան կառավարող իշխանություններն անցյալի ազգայնական իշխանություններից տարբերվող մոտեցում պետք է ունենային Էքմեքճյանի հարցով»:
Խոսելով Լևոն Էքմեքճյանի աճյունի որոնողական աշխատանքների մասին՝ Էրեն Քեսքինը նշեց, որ իրենք այդ աշխատանքները կատարել են խիստ գաղտնի պայմաններում:
«Երկար տևեց՝ գրեթե երկու տարի, մինչև կարողացանք իմանալ այն վայրը, որտեղ թաղված է Լևոնը: Նախ ուսումնասիրեցինք Անկարայի Ջեբեջի գերեզմանոցի մատյանները, որոնք բավական հին էին, և որտեղ գրանցված էր, թե Լևոնը թաղված է այդ գերեզմանոցում: Հետո կարողացանք բացել տալ այն տարածքը, որը մատյանում նշված էր իբրև Լեւոնի հուղարկավորության վայր: Դրանից հետո, սակայն, թուրքական հուղարկավորման ծառայությունները հրաժարվեցին մեզ օգնել գտնված աճյունը Ստամբուլ փոխադրելու հարցով: Մենք դիմեցինք քրիստոնեական մի եկեղեցու կից գործող հուղարկավորման ծառայություններից մեկին, որը հատուկ արկղ պատրաստեց: Մենք Լևոնի աճյունը նախ Պոլիս և ապա Փարիզ պիտի փոխադրեինք: Անկարայում բոլոր այս աշխատանքները մենք կատարեցինք տեղի թաղապետարանի տված թույլտվությամբ»։
Էրեն Քեսքինը վստահ է, որ գտնված աճյունի իսկության պատասխանատվությունը Թուրքիայի ազգայնական իշխանության ուսերին է, քանի որ, ըստ նրա, ռազմական հեղաշրջում կատարած իշխանության օրոք է Էքմեքջյանի մարմինը հանձնվել հողին:
«Լևոնի հարազատներն իրավունք ունեն դատական հայց ներկայացնել, դա նրանց լիիրավ իրավունքն է, և մենք, որպես իրավապաշտպաններ պատրաստ ենք բոլոր միջոցներով զորավիգ կանգնել նրանց»,- ասել է Էրեն Քեսքինը։
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ի բեյրութահայ անդամ Լևոն Էքմեքճյանը 1982 թվականի օգոստոսի 7-ին Զոհրաբ Սարգսյանի գլխավորությամբ Թուրքիայում իրականացրել է ռազմական մի գործողություն՝ զինված մուտք գործելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայան։ Նրանք կրակ են բացել օդանավակայանի սպասասրահում, ուր այդ պահին եղել են նաեւ թուրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Օդանավակայանի ռեստորանում Զոհրաբ Սարգսյանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։ Մահացել է 9 մարդ, վիրավորվել՝ 82-ը։ «Էրզրում-Կարին» անվանված այդ գործողության ընթացքում Լևոն Էքմեքջյանի ընկերը՝ Զոհրաբ Սարգսյանը մահացել է, իսկ Լևոն Էքմեքջյանը, ծանր վիրավորվելուց հետո, թուրքական զինվորական դատարանի կողմից դատապարտվել է մահվան:
09:45 07.08.2025
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը09:40 07.08.2025
CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...
09:30 07.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համարԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...
09:18 07.08.2025
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավումԻսրայելի բանակը հայտարարել է, որ հարավային Լիբանանում վերջին հարվածները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի հարավում», – ասվում է հայտարարության մեջ: Հարվածված թիրախների թվում զինվորականները նշել են «զենքի պահեստներ», «հրթիռային կայաններ» և «ինժեներական սարքավորումներ պահող օբյեկտներ, որոնք թույլ են տվել վերականգնել ահաբեկչական ենթակառուցվածքները տարածքում»: Բանակի […] ...
09:08 07.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 07.08.2025
Ջոն վան’տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականումՀայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, […] ...