10:13 21.01.2020
Հունվարի 20-ին բնակարանների գնման վկայագրեր են հանձնվել գյուղական բնակավայրերի՝ անօթևանի կարգավիճակ ունեցող 10 ընտանիքների՝ Շիրակ, Մարմաշեն, Գուսանագյուղ, Ջաջուռ և Բասեն համայնքներից։ Բնակարան ձեռք բերելու համար նրանց տրամադրվում է վեցամսյա ժամկետ, որը սպառելուց հետո, եթե անօթևան ընտանիքն առք ու վաճառքի պայմանագիր չի ներկայացնում մարզպետարան, այն մարվում է, իսկ պետությունը տվյալ ընտանիքի հանդեպ իր պարտավորությունը համարում է ավարտված։
Շիրակի մարզի 9 գյուղերում անօթևանի կարգավիճակ ունեն 148 ընտանիքներ, դրանցից 58-ն արդեն հրաժարվել են վկայագրերից, փոխարենն այդ ընտանիքներին պետբյուջեից կտրամադրվի գումար՝ իրենց կիսակառույցների շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Մյուս 90 ընտանիքները մնում են բնակարանների գնման վկայագրերի շահառուներ։
«Վկայագրերի տրամադրման գործընթացը սկսվել է, կառավարության որոշմամբ 90 ընտանիքների համար հատկացվել է 535 միլիոն դրամ գումար, որից առաջին 10-ին մենք արդեն տրամադրեցինք վկայագրերը, և այս գործընթացը շարունակվելու է մինչև փետրվար ամսվա վերջ»,-նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։
Վկայագրերի տեր 10 ընտանիքների մի մասը 30 տարի է՝ ապրում է տնակներում, մյուսները՝ 4-րդ աստիճանի վթարային տներում: Անօթևան ընտանիքները վեցամսյա ժամկետում բնակարաններ են գտնելու, փաստաթղթային խնդիրներն են կարգավորելու, որոնք ներկայացվելու են մարզպետարանի քաղաքաշինության վարչություն:
Վկայագրեր տրամադրելիս հաշվի են առնվել մինչև 2011 թվականն ընտանիքների ունեցած անձերի թիվը, օրինակ՝ 4 անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 3 սենյականոց բնակարանի վկայագիր՝ 5 միլիոն 239 հազար դրամ արժողության, 4 սենյականոցը գնահատվել է 6 միլիոն 45 հազար, իսկ 5 սենյակի դեպքում վկայագրի արժեքը 9 միլիոն 672 հազար դրամ է։ Ընտանիքներն արդեն շուկան ուսումնասիրել ու համոզվել են, որ հատկացված գումարին համարժեք տներ իրենց գյուղերում չկան:
«6 միլիոն 45 հազար դրամ են տվել, բայց գյուղում ամենաէժան տունն արժի 22 հազար դոլար: Էս գումարի մեջ պտի տեղավորվինք, մի քիչ էլ վրան դնենք, որ կրանանք տուն առնինք»,- իր խնդրի մասին է խոսել Շիրակ գյուղից վկայագիր ստացած Սաշա Մուրադյանը:
«Երեք սենյակի համար տրամադրվել է 5 միլիոն 239 հազար դրամ, բայց դրանով մենք կարող ենք մեկ սենյականոց բնակարան գնել»,- նշել է շահառուներից մյուսը։
Տնակներն ու ժամանակավոր կացարանները քանդելու պահանջը պարտադիր է։ Ընտանիքին նախ կտրամադրվի վկայագրի գումարի 60 տոկոսը, քանդման ակտը ներկայացնելուց հետո՝ մնացած 40 տոկոսը։
Բնակիչները կարող են նաև օգտվել հիփոթեքային վարկավորման եղանակով բնակարան ձեռք բերելու հնարավորությունից, այս դեպքում վկայագրերը կարող են նաև բանկերում գրավի առարկա դառնալ:
«Ավելի թանկ գնով բնակարան ձեռք բերելու դեպքում մենք համաձայնություն ենք տալիս, կարգ կա, մենք ձեզ կօգնենք, կաջակցենք, բանկի հետ կհամագործակցենք, որպեսզի այս վկայագրերը համարվեն կանխավճար, ձեզ տան էնքան գումար, ինչքան պետք է նոր բնակարան ձեռք բերելու համար»,- շահառուներին նոր կարգն է ներկայացրել Ալբերտ Մարգարյանը։
Եթե ընտանիքներին հաջողվի ցանկացած բնակավայրում տուն ձեռք բերել վկայագրի արժեքից ցածր գնով, գումարի ավելացած մասը կմնա ընտանիքների հաշվեհամարներին, որն էլ ազատ տնօրինելու իրավունք կունենան:
20:23 11.08.2025
Թրամփը հայտնել է, թե ինչ է քննարկելու Պուտինի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա հանդիպման մասին, որի ժամանակ նա պատրաստվում է խնդրել նրան դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Թրամն ընդգծել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը հաջորդ մի քանի օրերի ընթացքում կմշակեն հանդիպման պարամետրերը, ինչը հեշտ գործընթաց չի լինի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ […] ...
20:18 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետՏեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել ՎաշինգտոնԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...
19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...