Պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ․ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ․ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ

20:26 21.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաև Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։

Ջերմությամբ հիշելով շուրջ երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցը՝ տիկին Մորեն նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն։

Հանրապետության նախագահը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-շվեյցարական հարաբերությունների օրակարգին, կարևորել են ակտիվ միջխորհրդարանական համագործակցության դերը, ինչպես նաև մտքեր փոխանակել նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. Պեսկով

20:15 10.05.2025

Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. Պեսկով

Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...

Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

20:05 10.05.2025

Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...

SHANTNEWS

20:00 10.05.2025

SHANTNEWS

Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Պաղեստինին աջակցելու համար

19:50 10.05.2025

Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Պաղեստինին աջակցելու համար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության և «պաղեստինցի ժողովրդի՝ իր պատմական հողերի իրավունքի ճանաչման համար», հաղորդում է Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինությունը (ՍԴՄ ՌԴ): Կազմակերպությունը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի մահմեդականների հոգևոր տնօրինության ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայնուտդինը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ։ «Մենք խորապես երախտապարտ ենք […] ...

Յուրա Զալյանը նվաճել է Հայաստանի երկրորդ մեդալը․ կարատեի  ԵԱ

19:38 10.05.2025

Յուրա Զալյանը նվաճել է Հայաստանի երկրորդ մեդալը․ կարատեի ԵԱ

Յուրա Զալյանը (60 կգ) Երևանում ընթացող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչը երրորդ տեղի համար պայքարում 5-3 հաշվով հաղթել է Իսլամ Սելմանիին (Կոսովո): Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Ներսիսյանը (84 կգ): Սա առաջին մեդալն էր անկախ Հայաստանի համար կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: Այսպիսով, Հայաստանի հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում նվաճել […] ...

Մերցը կարող է զանգահարել Պուտինին

19:32 10.05.2025

Մերցը կարող է զանգահարել Պուտինին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ակնկալում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Արևմուտքի առաջարկած 30-օրյա զինադադարը Ուկրաինայի հետ: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս էր հայտնել, որ այս շաբաթավերջին հակամարտության կողմերը կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP