17:47 22.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց սպանդանոցների մասին: Պապոյանը նշեց՝ կան հարցեր, որոնց մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի, օրինակ, այն, որ սպանդանոցների ստեղծումից հետո սատկած անասունի միս ՀՀ շուկաներում չի հայտնվելու, տավարի մսի անվան տակ ձիու միս չի վաճառվելու, հակահիգիենիկ, համաճարակային պայմաններում գտնվող վայրերում կատարված մորթի հետևանքով առաջացած միսը մեր երեխաները և հանրությունը չեն ուտի:
Հարցին արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Արդյո՞ք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին: Այո՛, և միանշանակ այո՛: Սա երկրի ստանդարտի և երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և դրանցից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահին չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ: Ինչո՞ւ չունենք, քանի որ անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Այն մարդիկ, որ մտադիր են ներդրում կատարել, վերջին մեկուկես տարում երկու անգամ հետաձգել ենք որոշումը: Մարդը փող է դնում, ասում՝ կարո՞ղ է՝ կառուցեմ, պարզվի՝ կառավարությունն այս կարգավորումը չեղյալ է հայտարարելու: Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, սիրելի հայրենակիցներ, որ այդ ոլորտում ներդրում են արել, և սիրելի հայրենակիցներ, որ որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ»:
Փաշինյանն ասաց՝ կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել: Նա հայտնեց, որ այսօր տվել է հանձնարարական՝ մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերում և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որ սպանդանոցների կառուցման և տեխնիկայի, այդ թվում տրանսպորտի ապահովման համար, ստեղծվեն լավագույն պայմաններ: Վարչապետի խոսքերով՝ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի նախընտրելի քարտեզ սպանդանոցների և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, ովքեր այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:
«Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մենք հիմա մինչև հուլիսի 1-ը միասին աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու, մինչև փետրվարի 6-ը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել, կայացնել որոշումներ, մինչև մարտի 1-ը ֆինանսավորումը բացել, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ միանան, գումարը վերցնեն, ներդրումը անեն, բայց հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, քանի որ ՀՀ պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով: Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ ապրենք, քանի որ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել»,- նշեց նա:
Վարչապետը նաև անդրադարձավ Արցախից մսի ներկրմանը, նշեց՝ Արցախում ևս պետք է անցնեն այդ համակարգին, որ Հայաստանն ընդունի բերվող միսը:
09:20 15.05.2025
Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամիԲաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԻրանՄայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...
09:00 15.05.2025
Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարարՔանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...
08:50 15.05.2025
Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...
08:39 15.05.2025
Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածԻսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...