23:56 23.01.2020
Ինչ խնդիրներ կան Շիրակի պետական համալսարանում և ներբուհական ինչ մթնոլորտում է կազմակերպվում ուսանողների կրթությունը։ Այս խնդիրներից են այսօր խոսել Ռեստարտ-Գյումրի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները։
Անցկացրած սոցհարցումներով և ուսումնասիրություններով բուհում շարունակվում են ուսանողական խորհրդի անօրինականությունները, առկա է հովանավորչություն և կոռուպցիա, իսկ կրթությունը չի համապատասխանում որակին:Ռեստարտ-Գյումրի ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամները միայն ՇՊՀ-ի ուսանողները չեն, մյուս բուհերի ուսանողությունից ևս ներկայացուցիչներ ունեն: Նախաձեռնության անդամները մոտ 20-ն են, բայց ասուլիս հրավիրել էին երկուսով:
Ռեստարտցիները ՇՊՀ-ում վեց ամիս դիտարկումներ են արել, հարցումներ կատարել: Ըստ արդյունքների՝ Գյումրիի մայր բուհում ռեկտորի փոփոխությունից մեկուկես տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել:«Տվյալ ռեկտորատը չի բավարարում կրթական հաստատության գործունեության տարրական ցենզը, որը պետք է ունենար»,-նշում է Ռեստարտ-Գյումրի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանը։
Բուհում արդյո՞ք կա կոռուպցիա, թե՞ ոչ, ուսանողության շրջանում անցկացված հարցման արդյունքներով են պարզել, որ ուսանողներն ամեն օր են այդ երևույթի հետ առնչվում, բայց այդ մասին ավելի մանրամասն խոսել պատրաստ կլինեն հետագայում:
Նախաձեռնության անդամների մի մասը, լինելով նույն բուհի ուսանող, բացասական են գնահատում բուհի ուսանողական խորհրդի գործունեությունը:
Ավելին, պնդում են, որ ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդն ապօրինի է։«ՇՊՀ-ում չկա ուսանողական խորհուրդ, այսինքն՝ էն խումբը, որն իրեն անվանում է ուսանողական խորհուրդ, ինքը այդպիսին համարվել չի կարող, որովհետև էդ խումբը գործում է առանց իրավական ու կանոնադրական հիմքերի՝ իրականացնելով սխալ, խարդախ ու հակաիրավական գործողություն»,- նշում է նախաձեռնության անդամը։
Նախաձեռնության անդամների դիտարկումներով՝ ուսանողական խորհուրդն ակտիվ գործունեությամբ չի զբաղվում, մեկուկես տարվա ընթացքում որևէ համագումար կամ նիստ չեն անցկացրել, բայց բուհի բյուջեից նրանց հատկացվում է տարեկան երեք միլիոն դրամ։ Իսկ խորհուրդը, պարզել են, որ ընտրություններով չի ձևավորվել, բայց ներկայացուցիչներ են առաջադրել Հոգաբարձուների խորհրդի կազմում:
«ԿԳՍՄ նախարարությունը որոշում է կայացրել ,որ ՇՊՀ ուսանողական ներկայացուցիչների ընտրությունը չի ուղարկելու վարչապետի հաստատմանը, որովհետև տեղի է ունեցել ապօրինություն»,- փաստում է Գևորգ Ղուկասյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով այս նամակը, գրություն է ուղարկել բուհ՝ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ:
«Նախարարությունը, մեր նամակը քննության առնելով և բուհի հոգաբարձուների խորհրդի հավաքական կարծիքը քննության առնելով, առաջարկություն է ուղարկել և՛ բուհին, և՛ ապօրինի ուսանողական խորհրդին, որ վերջինս լուծարվի և անցկացվեն նոր, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,- նշում է Ռեստարտ-Գյումրի նախաձեռնության անդամը։
Նախաձեռնության անդամները նաև հարցումներ են կատարել բուհի 4 ֆակուլտետների ու Ռազմական ամբիոնի ուսանողների շրջանում՝ պարզելու այն խնդիրները, որոնք մտահոգում են ուսանողներին, և դրանք մնում են անլուծելի։
ՇՊՀ-ում, ըստ նախաձեռնության անդամների, շարունակում են անլուծելի մնալ ռեկտորի ընտրության, բուհի հավատարմագրման ու թափանցիկ գործելաոճ ապահովելու հարցերը։
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...
19:22 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...
19:18 11.08.2025
ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումըԸստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...