19:45 03.02.2020
Այս տարվա հունվարի 1-ից փոխվեցին ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող մոտ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներին են վերաբերում: Հենց սրանով էր պայմանավորված տարեվերջին աննախադեպ քանակության ավտոմեքենաների ներկրումը Հայաստան։Պետեկամուտների կոմիտեն այն ավտոներկրողներին ու անհատներին, որոնք ունեին ժամկետների մեջ տեղավորվելու խնդիր, նախնական հայտարարագրերով մաքսազերծման մեկամսյա ժամկետ սահմանեց։ Բայց որոշ ներկրողներ հայտարարագիր լրացնել չհասցրին, և հին դրույքաչափերով մաքսազերծելու հնարավորություն այժմ չունեն:
Գյումրիի ավտոմաքսատան հարակից տարածքում տարեվերջյան մի քանի կմ ձգվող հերթերն արդեն չկան, միայն եվրոպական երկրներից ու Վրաստանից ներկրված տարբեր մակնիշի ավտոմեքենաներն են կայանած։ Նախկին ծանրաբեռնվածությամբ չի աշխատում, այս օրերին մաքսազերծում են հիմնականում նախնական հայտարարագրերով ներկրվող ավտոմեքենաները։
«Մեր տվյալներով՝ 4800 մեքենա նախնական հայտարարագիր է ստացել, օրական մոտ 200-250 մեքենա մաքսազերծվում է էս պահի դրությամբ»,- նշում է Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչության պետի տեղակալ Նարեկ Գևորգյանը։
Ավտոներկրողների համար նախնական հայտարարագիր լրացնելու ժամկետ տրված էր մինչև դեկտեմբերի 30-ը, միայն այդ փաստաթղթի առկայության դեպքում և մեկամսյա ժամկետում քաղաքացիները կարող են եվրոպական երկրներից ու Վրաստանից Հայաստան ներկրված ավտոմեքենաները մաքսազերծել նախկին դրույքաչափով:
Ուշացումների համար էլ ավտոներկրողները պետք է փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնեն, օրինակ, հիվանդության կամ ստացիոնար բուժման դեպքում` տեղեկանք հիվանդանոցից: Իսկ անհիմն ուշացումների ժամանակ տնտեսվարողները տուգանվում են:
«Տուգանվում է 100 հազար դրամի չափով, մեկ օրից մինչև 120 օրվա համար գործում է մեկ տուգանք` 100 հազար դրամ»,- նշում է Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչության տեսուչ Լուսինե Մկոյանը։
Տուգանվողներ այս 25 օրերի ընթացքում եղել են, ուշացել են մեքենաների տեղափոխությունների ու փաստաթղթային ձևակերպումների պատճառով, իսկ սահմանված ժամկետում նախնական հայտարարագրեր լրացրած ավտոներկրողները, որոնք այժմ են մաքսազերծման գործընթաց սկսել, հաշվարկներում, ասում են՝ ամեն դեպքում փոփոխություն եղել է, ավտոմեքենայի մաքսային արժեքը նախկինի համեմատ բարձրացել է:
«Համարյա 1000 դոլար ավելի եմ մուծել, հեչ մի օգուտ չկա դրա մեջ, չեմ հասկանում, ասում են՝ էսքան պիտի մուծենք»,- դժգոհում էր ներկրողներից մեկը:
«Նախկին 550 դոլարի փոխարեն մուծել ենք 1000 դոլար»,- նշում է մաքսազերծում կատարող քաղաքացիներից մյուսը:
Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը հայտարարագրված մեքենաների համար մաքսային ձևակերպումների արժեքի փոփոխությունը, ըստ մաքսատան պետի տեղակալ Նարեկ Գևորգյանի, պայմանավորված է մաքսազերծման դրույքաչափի նոր ձևի հաշվարկով:
«Հիմա մեքենայի արժեքով չի մաքսազերծվում, այլ մեքենայի շարժիչի ծավալով` խորանարդ սմ-ով: Եթե, օրինակ, մեքենայի շարժիչի ծավալը 1,8 լիտր է, այսինքն՝ 1800 խորանարդ, արդեն 1800-ը բազմապատկում ենք 2․5 եվրո գումարով, դա միայն մաքսային տուրքն է՝ չհաշված ԱԱՀ-ն»,- պարզաբանում է Նարեկ Գևորգյանը:
Դրույքաչափերի փոփոխության պատճառով մաքսազերծման խնդիրներ ունեն հիմնականում այն քաղաքացիները, ովքեր դեկտեմբերին մեծ քանակով ավտոմեքենաներ են ներկրել Հայաստան, բայց հայտարարագիր լրացնել չեն հասցրել: Այս 25 օրերին Հայաստան ներկրված ու նոր դրույքաչափերով մաքսազերծված ավտոմեքենաներ, ամեն դեպքում, եղել են:
«Արդեն տարբերությունը զգալի է, եթե Opel մակնիշի մեքենայի համար 2019 թվականին վճարում էին 400-450 դոլար, հիմա արդեն վճարելու են 4500-5000 դոլար մաքսատուրք»,- նշում է մաքսատուն-վարչության պետի տեղակալը:
Պետեկամուտների կոմիտեն այժմ կարգավորման տարբերակներն է քննարկում, թե 2019-ի վերջին ներկրված, բայց հայտարարագիր չունեցող մեքենաների հարցն ինչպես է լուծվելու: Մեծ մասը կայանած է մնում Գյումրիի ավտոմաքսատան տարածքում:
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...
19:22 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...
19:18 11.08.2025
ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումըԸստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...