Հայաստանից ՌԴ արտահանվող լոլիկի՝ կարանտինային վնասատուներով վարակված խմբաքանակը տեսակավորվել ու արտահանվել է. ՍԱՊԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Հայաստանից ՌԴ արտահանվող լոլիկի՝ կարանտինային վնասատուներով վարակված խմբաքանակը տեսակավորվել ու արտահանվել է. ՍԱՊԾ

17:36 30.05.2018

Մոսկվայում «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան մատակարարվող լոլիկի ֆիտոսանիտարական անվտանգության հարցերը: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզորի» կայքից:

Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 9200 տոննա լոլիկ: Ընդհանուր առմամբ՝ դրանց տեղափոխումն իրականացվել է 450 բեռնատար ավտոմեքենաներով:

Աղբյուրը հայտնում է, որ դրանցից 27-ում արտահանվող խմբաքանակում հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներով վարակված լոլիկներ:

Սննդի անվտանգության պետական ծառայությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ լոլիկների նշված խմբաքանակներում հայտնաբերվածը հարավամերիկյան ցեց է եղել, որը բացասական ազդեցություն է ունենում բույսի բերքատվության, որակի ու տեսքի վրա:

«Այն բացարձակ վնաս չի հասցնում մարդու կյանքին և առողջությանը, այլ տնտեսական մեծ վնաս է պատճառում գյուղատնտեսությանը, մասնավորապես մորմազգի մշակաբույսերով շրջանացված տարածքներին»,- ասված է պատասխանում:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ լոլիկի կարանտինային վնասատուներով վարակված խմբաքանակը տեսակավորվել է: Դրա հիմնական մասը ենթարկվել է վերամշակման, որից հետո սահմանված կարգով իրականացվել է գյուղմթերքի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացը:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի սկզբին «Ռոսսելխոզնադզորը» դիմել էր հայկական կողմին՝ մեր երկրում կարանտինային օրգանիզմներից զերծ գոտիների որոշման ու տարանջատման համար:

ՍԱՊԾ-ից SHANTNEWS-ին տեղեկացրին նաև, որ այդպիսի տարածքների հայտնաբերման նպատակով իրենք սկսել են ուսումնասիրություններ  իրականացնել «Ռոսսելխոզնադզորի» համապատասխան նամակը ստանալուց կարճ ժամանակ անց, և, որ նման տարածքները կսահմանվեն դեռևս շարունակվող ուսումնասիրությունների ավարտից հետո:

Նշենք, որ այս ընթացքում կարանտինային վնասատուների առկայության խնդիր հայտնաբերվել է նաև մեր երկրից արտահանվող ելակի որոշ խմբաքանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP