18:22 13.12.2017
Բոլորի կյանքում էլ գալիս է մի շրջան, երբ մարդ իրեն գերհոգնած է զգում, իսկ աշխատավայրում արձակուրդ վերցնելու հնարավորություն չկա, ընտանիքից, առօրյա հոգսերից ու տնային գործերից նույնպես փախչել հնարավոր չէ: Այս իրավիճակում բոլորս էլ սկսում ենք փնտրել մեր այս վատ տրամադրության «մեղավորներին» և առաջին հերթին մեղադրում ենք եղանակին կամ հարազատներին: Առհասարակ շրջապատը տուժում է մեր վատ տրամադրությունից: Մինչդեռ այս գերհոգնածության և բարկության պատճառը միայն այն է, որ դուք ինքներդ ձեզ ժամանակ չեք տրամադրում: Օրվա ընթացքում անում եք ամեն ինչ, բայց այդ 24 ժամվա մեջ չունեք հատուկ մեկ ժամ, որը նվիրված կլինի հենց ձեզ: Ու բացարձակ կապ չունի, թե դուք ինչ կանեք այդ մեկ ժամվա ընթացքում: Կարևորը այն է, որ այդ ընթացքում ձեր, այպես ասած, էգոիզմը պետք է լինի 100 %-ի վրա:
Քայլ առաջին
Առօրյա գրաֆիկում գտե՛ք ձեր ոսկե ժամը
Հոգեբան և լայֆքոուչեր Ֆիոնա Հարրոլդսը խորհուրդ է տալիս նախ և առաջ համակարգել ձեր ամենօրյա գրաֆիկը և այդ գրաֆիկում հատուկ առանձնացնել որոշակի ժամանակահատված ձեզ համար.
«Մի կողմ շպրտեք այն ամենը, ինչը ձեզ խանգարում է: Ձեզ այնպես պահեք ասես դուք իրոք արդեն հասել եք այն աստիճանին, որին ձգտում եք և վայելեք այդ պահը»:
Քայլ երկրորդ
Մտածե՛ք, թե ինչպես և որտեղ հանգստանալ այդ մեկ ժամվա ընթացքում
Հենց կարողացաք գտնել այդ ազատ ոսկե ժամը, ապա սկսեք մտածել այն բոլոր հաճելի սովորությունների մասին, որոնք ձեզ մաքսիմալ հաճույք կպատճառեն: Եվ շատ կարևոր է, թե դուք որտեղ եք անցկացնում ձեր այդ ոսկե մեկ ժամը: Ամենակարևոր քայլերից մեկը ձեզ համար հարմարավետ տարածք գտնելն է, որտեղ ձեզ ոչ ոք չի խանգարի:
Այդ ընթացքում, ըստ նախասիրությունների, դուք կարող եք նստել ձեր սիրելի բազկաթոռին և լռության մեջ վայելել մեկ բաժակ սուրճը կամ միացնել բարձր երաժշտություն և ուղղակի պարել, լիցքաթափվել, աղցան կամ թխվածք պատրաստե՛ք և միայնակ կերե՛ք: Իսկ եթե տանը պատերը ձեզ ճնշում են, ապա առանց պատճառի դուրս եկե՛ք և միայնակ զբոսնե՛ք մոտակա այգում, այցելե՛ք գրախանութ և ուղղակի կարդացե՛ք նոր ու հին գրքերի հետաքրքիր վերնագրերը, իսկ վերջում մի փոքրիկ ծաղկեփունջ գնե՛ք ինքներդ ձեզ համար կամ այն ինչ ձեր սիրտը կուզի այդ պահին:
Քայլ երրորդ
Վայելե՛ք պահը
Եվ այսպես, կարծես, թե ամեն ինչ ստացվեց, դուք ձեր գրաֆիկում գտաք ձեր ազատ ժամը և այն կառավարեցիք ըստ ձեր ցանկության, սակայն շատ կարևոր է այդ մեկ ժամվա ընթացքում դուք ապրեք միայն այդ պահով, ֆիքսեք ձեր շրջապատի գեղեցկությունը և չմտածեք, թե ինչ գործեր եք անելու երեկոյան կամ վաղը:
Քայլ չորրորդ
Չափսոսա՛ք այդ ոսկե ժամը
Իսկ վերջում ամենակարևորը, եթե անգամ այդ օրվա ընթացքում ձեր աշխատանքները չեք հասցնում, ապա երբեք չափսոսա՛ք այդ օրվա ընթացքում ինքներդ ձեզ վրա ծախսած մեկ ոսկե ժամվա համար: Դա ապահովելու է անհրաժեշտ լիքցն ու էներգիան հաջորդ բազմազբաղ ժամերի համար:
Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը
13:22 10.05.2025
Ռուսաստանն արդեն վարժվել է պատժամիջոցներին. Պեսկով13:12 10.05.2025
Մակրոնը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովՌուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներդրվել մի քանի օրվա ընթացքում, եթե ՌԴ-ն հրաժարվի ընդունել 30-օրյա հրադադարի պայմանները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մեզ համար առաջիկա օրերն են, երբ մենք պետք է կարողանանք պատժամիջոցների նոր փաթեթ ներդնել»,- ասել է նա LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ են սահմանվելու […] ...
13:00 10.05.2025
Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում Կիև այցի նախօրեին։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա մենք պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ […] ...
12:56 10.05.2025
Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: […] ...
12:40 10.05.2025
Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...